Փաշինյանը «զենք» է ստեղծում սեփական թիմի դեմ․ «Հրապարակ»
«Նիկոլ Փաշինյանը ցանկանում է հնարավորինս շուտ փոխել Ընտրական օրենսգիրքը՝ հրաժարվել ռեյտինգային ընտրակարգից և ամրագրել 100 տոկոսանոց համամասնականը։ Վարչապետի այս շտապողականությունը պատճառ ունի, և այն որպես «զենք» է լինելու նրա ձեռքում սեփական թիմի դեմ։
Տևական ժամանակ է՝ խոսակցություններ կան «Իմ քայլում» թևերի, խմբակների մասին և կանխատեսումներ, որ շուտով իշխող ֆրակցիան կքանդվի։
Նա, իմանալով այս հեռանկարի մասին, թիմակիցներին սպառնացել է ցրել ԱԺ-ն և արտահերթ ընտրություններ անել։ Նա կարծում է, որ իր հեղինակությունը թույլ է տալիս այսօր էլ, եկող տարի էլ մեծամասնություն ստանալ։ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը մեր հարցին պատասխանել է, որ ԸՕ-ն, ըստ ամենայնի, այս տարի կփոխեն և 99 տոկոսով կհրաժարվեն ռեյտինգայինից»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: