Կարծիք

24.01.2020 10:19


Հրայր Թովմասյանի բնակարանի խուզարկությունը լրիվ տեղավորվում է «Նոր Հայաստանի» ռեպրեսիվ տրամաբանության մեջ

Հրայր Թովմասյանի բնակարանի խուզարկությունը լրիվ տեղավորվում է «Նոր Հայաստանի» ռեպրեսիվ տրամաբանության մեջ

Փաստաբանն ահազանգում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ ռեպրեսիաների շարանում ապօրինության հերթական դրսևորման մասին։

Հրայր Թովմասյանին առաջադրված «մեղադրանքը» իր բնույթով այնպիսին է, որ պարզապես անհնար է պատկերացնել՝ ինչպես կարող էր դատարանը իրավաչափորեն թույլատրել կատարել խուզարկություն։ Այն էլ՝ մեղադրանքի առաջադրումից շուրջ 25 օր անց։ Դա դեմ է թե՛ քրեադատավարական, թե՛ սահմանադրաիրավական և թե՛ քննչական-տակտիկական տրամաբանությանը։ Փոխարենը դա լրիվ տեղավորվում է «Նոր Հայաստանի» ռեպրեսիվ տրամաբանության մեջ։

Շատ կուզեի տեսնել խուզարկությունը թույլատրող դատական ակտը։

Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը