Քաղաքական

24.01.2020 13:45


Հրայր Թովմասյանի բնակարանում ՀՔԾ քննիչները ոչինչ չեն հայտնաբերել (տեսանյութ, լրացված)

Հրայր Թովմասյանի բնակարանում ՀՔԾ քննիչները ոչինչ չեն հայտնաբերել (տեսանյութ, լրացված)

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի պաշտպան Միհրան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հրատապ.
Այս պահին Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանում Հատուկ քննչական ծառայությունն իրականացնում է խուզարկություն։
Խուզարկության ավարտից հետո Սահմանադրական դատարանի նախագահի փաստաբանական թիմը հանդես կգա հայտարարությամբ»։

***

Հրայր Թովմասյանի պաշտպան Ամրան Մակինյանը լրագրողներին տեղեկացրեց, որ ՀՔԾ քննիչները բնակարանում փաստաթղթեր են փնտրել, սակայն ոչինչ չեն գտել և ոչինչ չեն առգրավել։ Նա նաև ավելացրեց, որ ՀՔԾ քննիչների գործողությունները բողոքարկելու են։

Այս խորագրի վերջին նյութերը