Երկիրը չունի խորհրդարան, չունի կառավարություն, միայն Նիկոլն է
Խորհրդարանը հիմնարկ չէ, այլ քաղաքական հարթակ, որտեղ քաղաքական գնահատականների հիման վրա օրինակելի օրենքներ են ընդունվում: ԱԺ-ն գործադիր մարմին չէ, որ կրտսեր մասնագետ գա, հետո դառնա գլխավոր մասնագետ և այսպես շարունակ... «Երկիրը չունի խորհրդարան, չունի կառավարություն, միայն Նիկոլն է»։
ՀՀ խորհրդարանը կորցրել է իրեն քաղաքական մակարդակը, ամենօրյա ռեժիմով ապացուցվում է այն պնդումը, որ քաղաքական կերպարներն ու դիլետանտ սկսնակները փողոցից միանգամից անցան խորհրդարան՝ իրական քաղաքական մակարդակը հասցնելով «պլինտուսի» աստիճանի։ Այն, ինչ տեսնում ենք ԱԺ-ում, ոչ մի աղերս չունի դեմոկրատական պետության, առավել ևս՝ պառլամենտական հանրապետության խորհրդարանի հետ, քանի որ ՀՀ թիվ մեկ քաղաքական մարմինը գործում է անատամ, չունի ոչ մի բովանդակային և կառուցողական գործելաոճ։ Յոթերորդ գումարման ԱԺ-ի որակն էականորեն ցածր է և ոչ մի քաղաքական հատկանիշով աչքի չի ընկնում: Ամեն օր տեսնում ենք նույն դատարկ դահլիճը, քաղաքական գաղջ ու բուտաֆորիկ դեմքերը: Այլ կերպ ասած՝ խորհրդարանում «գալոչկայի» համար զուտ «կալենդարնի» հարցեր են քննարկվում, ավելի կոնկրետ՝ ընտրում են արհեստական թիրախներ և, ըստ այդմ, ողջ իշխանական թիմով գրոհում այդ ուղղությամբ։ Արդեն չորրորդ օրն է, ականատես ենք լինում, թե ինչպիսի անբովանդակ ու անհասկանալի քննարկումներ են ընթանում խորհրդարանում, և հատկանշականն այն է, որ իշխանական խմբակցությունն ամեն ինչ անում է, որ այդ «բեսեդկային» բանավեճն օրըստօրե լայն թափ հավաքի, քանի որ ձեռնտու է, որպեսզի բոլոր լրատվականներում, ԱԺ «բոլոլայից» բացի, ուրիշ թեմաներ չքննարկվեն, իսկ հասարակությանը մատուցվի հերթական «ժանգլյորական» տեսարանը։ ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո հանրության մոտ այնպիսի սպասում կար, որ ընտրությունների արդյունքում կձևավորվի իսկական ժողովրդամետ օրենսդիր, երբ այնտեղ կիշխի մտքի ստեղծարարությունը, հայրենիքին նվիրվածությունը, երբ այնտեղ կաշխատեն ոչ թե ձևականորեն, այլ իրոք երկրի հոգսերով մտահոգ պատգամավորներ, որոնք իրենց օրենսդիր գործունեությամբ պիտի նպաստեն ՀՀ առաջընթացին: Ցավոք, իրականությունն այս մեկ տարվա ընթացքում այլ բան ապացուցեց. ժողովրդի կողմից ընտրյալները այդպես էլ չգիտակցեցին, որ հարկատուների հաշվին գործունեություն ծավալելն ԱԺ-ից ստացած բարձր աշխատավարձը կամ ստրասբուրգյան թանկարժեք, բայց անարդյունավետ գործուղումները չեն: ԱԺ-ն, իր ուռճացված ապարատով, արդեն իսկ ֆինանսական ծանր բեռ է մեր հասարակության համար, սրան գումարած նաև՝ այն թանկարժեք ու բազմամարդ գործուղումները, որոնք տեղի են ունենում ամեն ամիս, ընդհանուր պատկերը դարձնում են սյուրռեալ:
Հ.Գ. Ժամանակին ընդդիմադիր Նիկոլը խոսում էր ԱԺ-ի՝ կառավարության կցորդը լինելու և գործադիրի կողմից ներկայացված որոշումներն ու նախագծերը դակող մարմին լինելու մասին, հավանաբար իր ամենադառը երազում անգամ չէր կարող պատկերացնել, որ կառերեսվի նման դաժան իրականության հետ։

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից