Լինում է, չի լինում, մի պետություն է լինում, այս պետության մեջ ծուռ հայելիների առատություն է լինում։
Մի օր, երբ մարդիկ կրկեսային ներկայացում էին դիտում այդ պետության պառլամենտում, եւ խիստ զբաղված էին, ճիշտ նույն պահին զինված մեկը մտնում է մի հսկայական հասարակական տարածք, որտեղ տասնյակ կազմակերպություններ են գործում եւ միշտ մարդաշատ է։ Զինված այդ մարդը մտնում է ոչ միայն դուխով, այլեւ՝ զենքով, օրը ցերեկով, առանց դիմակի եւ առանց որեւէ խոչընդոտի, աջ ու ձախ կրակում է, հետո խելոք սպասում է այդ պետության ոստիկանապետի պաշտոնակատարին։
Երբ կատարվում էր այս հեքիաթը, այդ պետությունը չուներ ոստիկանապետ եւ ԱԱԾ տնօրեն։ Զինված մարդը կրակելուց եւ պարտադիր տեքստը գոռգոռալուց հետո խելոք սպասում է։ Շատ է սպասում, թե քիչ, ինքը գիտի միայն, մեկ էլ՝ ներսում պատանդված վախեցած մարդիկ։ Եվ ահա, մեր հեքիաթի լուսավոր պահը։
Գալիսի է պաշտոնակատարը, գալիս է, դուխով մտնում է ներս, դուխով բարեւում է այդ կրակողին, ապա այդ զինված մարդուն՝ առանց ձեռնաշղթայի, հրավիրում է նստել նստարանին։ Նստում են երկուսով ու մի լավ փիքր են անում աշխարհի բանը, ապա ուղեւորվում են դեպի նույն պաշտոնակատարի Ջիփը։ Պաշտոնակատարը իր ձեռքով իր իսկ մեքենայի դուռը լայն բացում է էդ մարդու առաջ։ Առանց ձեռնաշղթայի այդ զինված եւ հասարակական վայրում անկապ կրակոցներ արձակած մարդը նստում է պետական ծառայողական Ջիփը, ուշադիր՝ առանց ոստիկանական խմբի ուղեկցության․․ Մոտավորապես՝ «Միայն ես ու դու եւ չկա ոչինչ ավելի» երգի ելեւէջների ներքո։ Ու սլանում են տղերքը անհայտ ուղղությամբ։
Հեքիաթն այս ինչ կցուցանե՝ եղեք դուխով, եղեք զինված, գրավոր տեքստը անգիր արեք ջանասիրաբար, անկապ կրակեք հասարակական վայրում, հետո հեռացեք պետական ավտոմեքենայով․․․
Մի մտածեք, թե երկնքից ինչ կընկնի՝ լիմոնկա՞, թե՞ տանձիկ․․․․
Հեքիաթ՝ կորցրած ձեռնաշղթայի մասին

Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան էջից