Կարծիք

23.01.2020 23:00


Փաստորեն, 1 տարին չբավարարեց, որպեսզի ԱԺ նախագահը սովորի իր իրավունքներն ու պարտականությունները

Փաստորեն, 1 տարին չբավարարեց, որպեսզի ԱԺ նախագահը սովորի իր իրավունքներն ու պարտականությունները

Այսօր ԱԺ նիստի ընթացքում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, դիմելով ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին, հայտարարել է՝ «պարոն Մարուքյան, ես իմ իրավունքները գիտեմ․ կարող եմ վարման կարգի վերաբերյալ ձայնը տալ քվեարկությունից առաջ, կարող եմ հետո»։

«ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 55-րդ հոդվածի 2-րդ մասին համաձայն՝ «Հարցի քննարկման ընթացքում պատգամավորն իրավունք ունի Կանոնակարգի 59-րդ հոդվածով սահմանված կարգով քվեարկությունից առաջ և հետո մեկական անգամ հանդես գալու վարման կարգի վերաբերյալ ելույթով»:

Նույն օրենքի 59-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝ նիստի վարման կարգի վերաբերյալ պատգամավորը կարող է ելույթ ունենալ թե՛ քվեարկությունից անմիջապես առաջ, թե՛ քվեարկությունից անմիջապես հետո:

ՀՀ ԱԺ նախագահը որևէ դեպքում չի կարող որոշել, թե պատգամավորը վարման կարգի վերաբերյալ երբ ելույթ ունենա՝ քվեարկությունից առաջ, թե հետո, քանի որ նա չունի այդպիսի լիազորություն:

Հետևաբար՝ սխալ է ԱԺ նախագահի այն պնդումը, թե ինքը գիտի իր իրավունքները:

Փաստորեն, 1 տարին չբավարարեց, որպեսզի ԱԺ նախագահը սովորի իր իրավունքներն ու պարտականությունները:

Այսինքն ի՞նչ կա զարմանալու: Եթե պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահն օրենքի ընդունման ընթացքի պրիմիտիվ կանոնները չգիտի, ապա ԱԺ նախագահն էլ իր իրավունքներն ու պարտականությունները չպիտի իմանա:

Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը