Չի կարող շարունակական ագրեսիվ, հայհոյախոս, սպառնալիքներով, մաղձով ու ատելությամբ, լուտանքներով լի միջավայրը նման դրսևորումների չհանգեցնել: Դա, ցավոք, օրինաչափություն է:
Ու պետք չէ ասել, թե այդ ամբողջ հոգեմտավոր թույնը վիրտուալ է: Նախ, վաղուց վիրտուալ չէ, երկրորդ՝ այդ վիրտուալն արդեն լրիվ իրականության մեջ է: Ու հարցը միայն այսօրվա միջադեպը չէ: Նայեք հանցագործությունների, սպանությունների, դանակահարությունների քրեական ամփոփագրերը: Նայեք ծեծկռտուքների ու նման դեպքերի քանակությունն ու դինամիկան:
Չնայած հանցավորության շարժընթացն էլ չէ խնդիրը, այլ հանցավոր դրսևորումների հրապարակային վիճակը: Այն օրը, ծանոթս պատմեց թե ինչպես ավտոբուսում ամնասովորական ուղևորների միջև ստից պատրվակից վեճ բորբոքվեց ու տուրուդմփոց սկսվեց հենց ավտոբուսի մեջ, ընթացքի պահին, ամենալկտի հայհոյանքներով, չնայած բազմաթիվ կանանց ու երեխաների առկայությանը:
Այսինքն, հասարակության մեջ էապես մեծացել է տեսակարար կշիռն այն անձանց, որ հատել անցել են գծեր, չգրված օրենքներ, ինչից հետո վերածվում են ռեֆլեկտիվ ու ագրեսիա արտաշնչող մասսայի:
Դրա առաջին ու անխուսափելի պատասխանատուն օրվա իշխանությունն է, լինի այն անպատասխանատու, թե գոնե ինքն իրեն հաշիվ տվող:
Հոգեմտավոր թույնը վաղուց վիրտուալ չէ

Արմեն Հակոբյանի ֆեյսբուքյան էջից