Կարծիք

23.01.2020 18:21


Նիկոլն իր վախերը ավելի բարձր է դասում, քան պետական շահը

Նիկոլն իր վախերը ավելի բարձր է դասում, քան պետական շահը

Այն, որ Նիկոլը չի վստահում ԱԱԾ-ին և ոստիկանությանը, ակնհայտ է (ուղղակի հետևեք նիկոլականների, իշխանական լրատվական հարթակների գրառումներին և հայտարարություններին, կհասկանաք, թե ինչ կարգի խորը անվստահություն է)։

Այն, որ Նիկոլն ամբողջ պետական ապարատն է համարում «թշնամու որջ», դա էլ է ակնհայտ, այդ մասին պարբերաբար հայտարարություններ արել է։

Այն, որ 4 ամիս է՝ ԱԱԾ-ի և ոստիկանության ղեկավար չի նշանակում, դա էլ է փաստ։ Ու թքած ունի, որ դա կարող է բացասաբար անդրադառնալ այդ կառույցների աշխատունակության վրա։

Բայց վախեր և անվստահություն ունենալը դեռ մի կողմ... Այս իրավիճակը խոսում է այն մասին, որ Նիկոլն իր վախերը (այսինքն, մեծ հաշվով, անձնական իշխանության հարցը) ավելի բարձր է դասում, քան պետական շահը։ Իր համար խնդիր չէ «պետությունը կանգնացնելը», պետական ինստիտուտները քայքայելը, եթե դա բխում է իր այսրոպեական շահերից։

Միշտ ասել եմ, որ Նիկոլին միայն իր անձնական իշխանությունն է հետաքրքրում։ Ո՛չ ժողովրդավարությունը, ո՛չ պետությունը, ո՛չ ազգը, միայն ու միայն իր անձնական իշխանությունը։

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը