Հավելյալ դրամաշրջանառությունը չի կարող պայմանավորված լինել բացառապես զբոսաշրջիկների թվաքանակի էական աճով, և այստեղ գործ ունենք թվային մանիպուլյացիայի հետ. ՏԶՆԿ
Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն անդրադարձել է այն հրապարակմանը, ըստ որի 2019թ.-ի դեկտեմբերին տոնական ծախսերն իրականացնելու նպատակով Երևանի քաղաքապետարանին հատկացված 271 մլն դրամը հանգեցրել է 9 մլրդ 307 մլն դրամի հավելյալ դրամաշրջանառության դեկտեմբերի 28-ից հունվարի 6-ն ընկած ժամանակահատվածում:
Հարկ է ընդգծել, որ հայտնի չէ, թե այդ հավելյալ ծախսերի, ո՞ր մասն է բաժին ընկել Ամանորի հետ կապված ՀՀ քաղաքացիների ծախսերին, և ո՞ր մասը՝ զբոսաշրջիկների թվաքանակի աճով պայմանավորված ծախսերին: Այս համատեքստում ներկայացնենք ՏԶՆԿ-ի դիտարկումները՝
1. Նշված ժամանակահատվածները համադրելի չեն այն պարզ պատճառով, որ 2018թ.-ի դեկտեմբերի 28-ը աշխատանքային օր է եղել, մինչդեռ 2019թ.-ի դեկտեմբերի 28-ը՝ ոչ: Սա նշանակում է, որ տնային տնտեսություններն իրենց ամանօրյա՝ պլանավորված ծախսերը հնարավոր է կատարել են հանգստյան օրերին: Վերոնշյալը վերաբերում է ոչ միայն պարենային ապրանքների ձեռքբերմանը, այլև նվերների և կենցաղային տեխնիկայի նպատակով գնումներին՝ հաշվի առնելով ամանօրյա զեղչերը:
2. Կարևոր է նկատել նաև, որ 9 մլրդ 307 մլն դրամի հավելյալ դրամաշրջանառության համատեքստում չի ներկայացվել, թե ծախսերի մեջ քանի՞ տոկոսն է կազմել 2020թ.-ի հունվարի 1-6 ընկած ժամանակահատվածի ծախսերը և դրա աճի տեմպերը, որի պարագայում հնարավոր կլիներ տարանջատել՝ դա արդյոք պայմանավորված է գերազանցապես զբոսաշրջիկների թվաքանակի զգալի աճով, թե ՀՀ քաղաքացիների նախատեսված ծախսերը հանգստյան օրերին կատարելու հանգամանքով կամ վերջիններիս աճով: