Կարծիք

23.01.2020 16:51


Կատարվող ամենի միակ պատասխանատուն օրվա իշխանության գլուխն է՝ ի դեմս վարչապետ Փաշինյանի

Կատարվող ամենի միակ պատասխանատուն օրվա իշխանության գլուխն է՝ ի դեմս վարչապետ Փաշինյանի

Կրակոցներ դատարանի ուղղությամբ, հիմա՝ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի մոտ։

Սպանություն-ինքնասպանություններ։

Իսկ իրավիճակը շտկելու կապակցությամբ որևէ մեկն իր վրա պատասխանատվություն վերցնելո՞ւ է։

Կատարվող ամենի միակ պատասխանատուն օրվա իշխանության գլուխն է՝ ի դեմս վարչապետ Փաշինյանի։

***

Նարեկ Մութաֆյանին, բազմաթիվ այլ անձանց հիշում եք՝ ինչպես էին բերման ենթարկում։

Հուսամ՝ չեք մոռանում նաև՝ ինչպես են անհիմն ու անիմաստ մարդկանց պառկեցնում ասֆալտին, ինչ է թե Աննան Նիկոլի դեղերն ուշացրել է։

Կարծում եմ՝ աբսուրդը Նիկոլին չի գերազանցի, ու սա ևս չի ինքնահռչակվի որպես Քոչարյանի աջակից։

Իրավապահ մարմինները կգործե՞ն օբյեկտիվ` առանց երկակի ստանդարտների, թե՞ ոչ, համենայնդեպս սկիզբը խոստումնալից չէ՝ բերման ենթարկելու գործողությունը խոսում է միանգամայն հակառակի մասին։

Նիկոլը հանդես է եկել «ոչ բռնությանը» հայտարարությամբ՝ քամի է ցանել, փոթորիկ է հնձելու։

Առեղծվածային մահեր, կրակոցներ, դանակահարություններ, անիմաստ պայքար քրեական ենթամշակույթ կոչվածի և ոչ կազմակերպված հանցավորության դեմ, գործիք դատարաններ, բռնաբարված արդարադատություն... երկիրն իրավաբառդակի է վերածվել ու էս ամենը վարչապետի ստատուսներով կանխելն անհնար է լինելու, բայց պարտվելու է ոչ թե Նիկոլն, այլ պետությունը։

Վահե Եփրիկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը