«Էրեբունի պլազայում» կրակոց է հնչել. զինված անձը վնասազերծվել է (տեսանյութ, լրացված)
«Էրեբունի պլազա»-ի ներսում կրակոց է հնչել։ Այս պահին դեպքի վայրում աշխատում են ոստիկանության աշխատակիցները։
Հրապարակը հայտնում է, որ Էրեբունի Պլազայում աշխատող անձը իրենց տեղեկացրել է, որ ըստ իրենց հասած լուրերի, ավտոմատով անձը մտել է հյուրանոց և ասել է՝ ցույց տվեք որտեղ է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը։
Կայքի զրուցակիցն ասել է, որ ինքը վերելակով բարձրանալիս է եղել և լսել է, որ սկսել են կրակոցներ արձակել։ Հիմա իրենց ասվել է, որ դուրս չգան գրասենյակներից, ներսում մնան, մինչև կպարզվի, թե զենքով անձն ով է, որտեղ է, ինչքանով է վտանգ ներկայացնում շենքում գտնվողների համար։
Ոստիկանության զինված մեծ ստորաբաժանում է բերվել Էրեբունի Պլազայի մոտ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ Էրեբունի Պլազայում կրակոցներ արձակած անձը այս պահին գտնվում է հյուրանոցի ֆոյեում։ Ըստ կայքին հասած տեղեկությունների, նա պատանդ է վերցրել ինչ-որ անձի, ոստիկանները չեն կարողոնում ներս մտնել, քանի որ նա կրակում է ներսից։
Ներսում՝ վերեւի հարկերում, ասում են, մեծ քանակով մարդիկ կան, որոնք նույնպես պատանդի կարգավիճակում են հայտնվել՝ չեն կարողանում դուրս գալ շենքից։
***
Ոստիկանությունից հայտնում են, որ ժամը 14.40-ին ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ «Էրեբունի պլազա» հյուրանոցում զինված անձ կա։ Անմիջապես դեպքի վայր են մեկնել օպերատիվ խմբեր։ Կատարվում են անհետաձգելի աշխատանքներ։
Ընթանում են բանակցություններ։ Լրացուցիչ տեղեկություններ կտրամադրվի ավելի ուշ։
Ոստիկանության լրատվական վարչության պետ Աշոտ Ահարոնյանն ասել է, որ ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։
Զինված անձը բանակցությունների արդյունքում զենքը հանձնել է։
***
Կրակոցներ արձակած անձին տարածքից հեռացնելուց հետո ոստիկանները շրջափակած հատվածները բացեցին և լրագրողներին թույլատրեցին մոտենալ «Էրեբունի պլազա»-ի շենքին: Այս պահին ոստիկանապետը զրուցում է ներսում գտնվող աշխատակիցների հետ: Նշվում է, որ ներխուժած անձն ինքն իր ոտքով նստել է ոստիկանական մեքենան:
***
Ոստիկանությունից հայտնել են, որ ոստիկանության ղեկավար կազմը՝ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանի գլխավորությամբ բանակցություններ է վարել զինված տղամարդու հետ, ինչից հետո անձը հանձնել է հրազենը։
Տղամարդը ոստիկանության պետի պաշտոնակատարի ուղեկցությամբ, նրա ծառայողական մեքենայով տեղափոխվել է ոստիկանություն։
Վնասվածքներ ստացած քաղաքացիներ չկան։ Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են։

Վնասվածքներ ստացած քաղաքացիներ չկան։
Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են։