Կարծիք

23.01.2020 18:03


Ղազախների վրա ավտո ծախելու դարն էլ ավարտվեց

Ղազախների վրա ավտո ծախելու դարն էլ ավարտվեց

Ղազախստանում լուրջ խնդիրների առաջ են կանգնել Հայաստանից մեքենաներ գնած մարդիկ: Նրանց ասում են, որ իրավունք չեն ունեցել ավտո գնել և համարանիշները չփոխել, մուծումներ չանել և այլն:

Ղազախները արդեն փոշմանել են, որ ստեղից մեքենաներ են տարել, բայց դա մի հարց է, մյուս կարևոր հարցը մեր հայրենակիցների վիճակն է, ովքեր միլիոններով վարկեր ու պարտքեր են վերցրել և մեքենաներ ներկրել ղազախների հույսով և այսօր կանգնել խնդրի առաջ:

Մեքենաները մնացել են առանց գնորդ, ինչը ենթադրում է, որ շատ հայ ներկրողներ խաբվեցին և այժմ ստիպված են լինելու ներքին շուկայում «ջրի» գնով նորից ծախել, որ իրենց վարկերը կարողանան փակել: Բոլորը կդառնան վաճառող, բայց գնորդ չի լինելու:

Ու էս ամենի մեջ կարևորը այն է, որ էս ավտոների ներկրման օգուտները քաղելու համար հայրենի կառավարությունը ոչ մի քայլ ժամանակին չձեռնարկեց մարդկաց հուշելու համար, որ վաղը իրենք խնդիր են ունենալու և լռությամբ հետևեց, ոնց են «հպարտ» քաղաքացիները քաշվում:

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը