Քաղաքական

23.01.2020 14:40


Վերաքննիչ դատարանը «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագրի հեռախոսային խոսակցությունները ՀՔԾ-ի կողմից վերծանելը ոչ իրավաչափ է համարել

Վերաքննիչ դատարանը «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագրի հեռախոսային խոսակցությունները ՀՔԾ-ի կողմից վերծանելը ոչ իրավաչափ է համարել

Այսօր Երևանի Վերաքննիչ դատարանում տեղի է ունեցել «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր-լրագրող Քնար Մանուկյանի հեռախոսազանգերը ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից վերծանելու գործով դատական դռնփակ նիստը: Դատարանը ՀՔԾ-ի գործողությունը ոչ իրավաչափ է համարել: Նախագահող դատավորը Ռուզաննա Բարսեղյանն էր:

Դատական նիստից հետո Քնար Մանուկյանը լրագրողների հետ զրույցում հիշեցրեց, որ ամիսներ առաջ «Մարտի 1-ի» գործով օրաթերթը հրապարակել էր «Մարտի 1-ի» գործով առանցքային պաշտոնյանների ցուցմունքները հրապարակելուց հետո ՀՔԾ-ն հարուցել էր քրեական գործ, ինքը հրավիրվել էր հարցաքննության՝ աղբյուրը բացահայտելու նպատակով, սակայն ինքն աղբյուրը չի բացահայտել: ՀՔԾ-ն դիմել է առաջին ատյանի դատարան՝ հեռախոսային խոսակցությունների վերծանումներ կատարելու նպատակով, դատավոր Դավիթ Գրիգորյանը հայցը բավարարում է:

«Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ անօրինական համարեց ՀՔԾ գործելաոճը: Այս անօրինական որոշման համար պատասխան են տալու թե, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, թե ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը»,-ընդգծեց նա:

Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը