Կարծիք

23.01.2020 13:30


Ա-ն ասելուց հետո բարի եղեք Բ-ն էլ ասել

Ա-ն ասելուց հետո բարի եղեք Բ-ն էլ ասել

Վերջապես ԱԳՆ-ից մի հոդաբաշխ խոսք լսեցինք. «Ակնհայտ է, որ Արցախը որեւէ պարագայում չի կարող լինել Ադրբեջանի կազմում եւ Արցախի ժողովուրդը չի կարող մնալ առանց պաշտպանության համար անհրաժեշտ անվտանգության գծերի»։

Ա՛յ, որ մի հատ էլ նեղություն քաշեին բացատրել՝ ի՞նչ նկատի ունեն` ասելով «պաշտպանության համար անհրաժեշտ անվտանգության գծեր», շատ բան իր տեղը կընկնի։

Արդյոք, դրանից հետե՞ւում է, որ հայկական «թավշյա» դիվանագիտությունն այլևս «մոռացել» է «անվտանգության գոտի» ասածի մասին։ Եվ, ինչպես Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները սահուն կերպով փոխարինեց չկրակելու կամ քիչ կրակելու մասին բանավոր «վերելակային համաձայնությամբ» (որի վրա ադրբեջանական կողմը թքած ունի), այնպես էլ այս դեպքում հընթացս իջեցրել է մեր պահանջների, ակնկալիքների նշաձողը` բավարարվում է «անվտանգության գծեր» անհասկանալի, անորոշ, ամորֆ, ոչինչ չասող արտահայտությամբ` այդպես էլ չբացելով փակագծերը...

Բա չիմանա՞նք` փոխզիջումային կարգավորման (Նիկոլի կողմից ջերմորեն սիրված «Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի համար ընդունելի» հանգուցալուծման) ի՞նչ տեսլականով է արտգործնախարար Մնացականյանը գնալու ադրբեջանցի «գործընկերոջ» հետ առաջիկա հանդիպմանը։

Ի վերջո, ո՞րն է այն կարմիր գիծը, որից այն կողմ հայկական կողմը, ի դեմս Հայաստանի արտաքին գերատեսչության և Արցախյան կարգավորման գործընթացն անտերության մատնած թավշապետի, պատրաստ չէ անցնել։

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը