Լոռու մարզում Opel-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 30 մետր սահելով՝ հայտնվել ձորում. կա 5 վիրավոր
Երեկ՝ հունվարի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 17:10-ի սահմաններում Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում Opel մակնիշի 35 GN 951 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, դեռեւս անհայտ պայմաններում, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ մոտ 30 մետր սահել ձորը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով Opel-ի վարորդն ու 4 ուղեւորները տեղափոխվել Վանաձորի բժշկական կենտրոն:
Փրկարարները վիրավորներին պատգարակով մոտեցրել են օպերատիվորեն ժամանած Վանաձորի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենային, ովքեր մինչև վիրավորներին հիվ տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի եւ վիրավորների ինքնությունը:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում: