Նախօրեին Կառավարությունում բավականին ուշ ժամի հանդիպում է եղել․ «Փաստ»
««Փաստ» թերթն իր նախորդ հրապարակումներում քանիցս անդրադարձել է իշխանությունների կողմից ընդդիմության նկատմամբ կիրառվող քաղաքականությանը։
Օրինակները բազմաթիվ են, երբ իշխանական պատգամավորներն ԱԺ ամբիոնից արհամարհական կամ վիրավորական արտահայտություններ են հնչեցնում ընդդիմադիր հատվածի նկատմամբ, կամ հաճախ ներկայացված օրենսդրական նախաձեռնությունները «բլոկում» են՝ հետագայում ներկայացնելով որպես իրենց կամ կառավարության կողմից արված նախաձեռնություն։
Այս վարքագիծը դրսևորվում է նաև հայտարարությունների և կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, երբ «քայլողները» հստակ ցուցումով արհեստական ակտիվություն են դրսևորում:
Ամեն ջանք գործադրվում է հասարակության աչքին ակտիվ, «աշխատող» թիմի տպավորություն ստեղծելու համար՝ միևնույն ժամանակ ապահովելով վարչապետի ու կառավարության անդամների համար կանխավ պատրաստված հարցերի ներկայացումը:
Սա նաև թույլ է տալիս ընդդիմությանը մաքսիմալ քիչ հնարավորություն թողնել ելույթ ունենալու և հարցեր տալու համար:
«Փաստ» թերթի տեղեկություններով՝ նախօրեին կառավարությունում բավականին ուշ ժամի հանդիպում է տեղի ունեցել, որին մասնակցել են իշխանական խմբակցության ներկայացուցիչներ։
Թերթի աղբյուրի փոխանցմամբ, հանդիպմանը ներկա են եղել Լիլիթ Մակունցը, Արարատ Միրզոյանն ու Ալեն Սիմոնյանը։
Հանդիպման բուն նպատակը երեկվա ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ իշխանական խմբակցության ակտիվության ապահովումն է եղել, որպեսզի ընդհանուր օրակարգերում եղած թեմաների հետ կապված հիմնական ասելիքը ապահովեն հենց իմքայլականները»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: