Քաղաքական

23.01.2020 10:03

Շատ բացասաբար եմ վերաբերվում Հրայր Թովմասյանի հեռախոսային խոսակցությունների հնարավոր գաղտնալսմանը․ Ամրամ Մակինյան

Շատ բացասաբար եմ վերաբերվում Հրայր Թովմասյանի հեռախոսային խոսակցությունների հնարավոր գաղտնալսմանը․ Ամրամ Մակինյան

Շատ բացասաբար եմ վերաբերում Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հեռախոսի հնարավոր գաղտնալսմանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հրայր Թովմասյանի պաշտպան Ամրամ Մակինյանը՝ լրագրողների խնդրանքով մեկնաբանելով մամուլում այսօր տարածված տեղեկությունը, թե Հատուկ քննչական ծառայությունն սկսել է գաղտնալսել Հրայր Թովմասյանի հեռախոսը։

«Ես արձանագրում եմ, որ սա ևս մեկ քայլ է Սահմանադրությամբ անձեռնամխելիությամբ օժտված անձի իրավունքները խախտելու»,-ասաց նա։

Պաշտպանը հայտնեց, որ Հրայր Թովմասյանին գաղտնալսելու մասին տեղեկություններին ինքը ևս ծանոթացել է մամուլի հրապարակումներից։

«Դեռևս քննարկում ենք, թե ինչպես ենք արձագանքելու, բայց, անպայման, արձագանքելու ենք մամուլի այդ տեղեկություններին։ Եթե վերացականորեն ընդունենք, որ այդ գործողությունն իրականում կատարվել է, դա փակ ռեժիմով է կատարվում, պաշտպանական կողմն իհարկե մասնակից չի լինում այդ դատական նիստին, ես էլ ձեզ նման տեղեկացել եմ լրատվամիջոցներից»,-հայտնեց Ամրամ Մակինյանը։

Հիշեցնենք, որ «Հրապարակ»-ը գրել էր, որ ՀՔԾ-ն դիմել է դատարան Հրայր Թովմասյանի հեռախոսային խոսակցությունները գաղտնալսելու և նախկին խոսակցությունների վերծանումներն առգրավելու թույլտվություն ստանալու համար։ Ըստ հրապարակման՝ առաջին ատյանի դատարանը մերժել է միջնորդությունը, սակայն գլխավոր դատախազը բողոքարկել է, և վերաքննիչ դատարանի դատավոր Սևակ Համբարձումյանը բավարարել է այն։ Արդյունքում, երկուշաբթի օրվանից ՀՔԾ-ն սկսել է գաղտնալսել Հրայր Թովմասյանի զանգերը և համապատասխան բջջային օպերատորից առգրավել է նրա նախկին հեռախոսազանգերի վերծանումները։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։