Անկանխատեսելիություն ու ոչ կոմպետենտություն. սրանք ռուսական կողմից ՀՀ իշխանությունների իմիջին տրվող լավագույն բնութագրիչներն են. Տրոֆիմչուկ
Արտաքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգության հարցերով ռուս փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկի խոսքով՝ ռուսական փորձագիտական դաշտում այսօր առանձնացնում են այնպիսի հասկացությունները, ինչպիսիք են՝ «ռուս-հայկական հարաբերությունները» և «Նիկոլ Փաշինյանը»:
Նա նման մեկնաբանություն արեց՝ անդրադառնալով 2018 թվականի իշխանափոխությունից հետո հայ-ռուսական հարաբերությունների մակարդակին, թե արդյոք, ինչպես իշխանություններն են հավաստում, դրանք շարունակո՞ւմ են զարգանալ:
«Երկկողմանի հարաբերություններում ոչինչ չի փոխվել դեպի բացասական ուղղություն, բայց միևնույն ժամանակ, այստեղ Հայաստանի գործող իշխանությունների նկատմամբ վստահությունը շարունակում է ընկնել»,-ասել է Տրոֆիմչուկը և հավելել. «Ես հիմա խոսում եմ ոչ թե ինչ-որ ռեյտինգների մասին, այլ ընդհանրապես՝ տրամադրվածության, փորձագիտական շրջանակների տրամադրությունների մասին, որոնք առավել արժանահավատ ցուցանիշներ են»:
Եթե այլ խոսքերով նկարագրվի ՀՀ իշխանությունների իմիջը ռուսական կողմից, ապա, ըստ Գրիգորի Տրոֆիմչուկի, անկանխատեսելիությունն ու ոչ կոմպետենտությունը լավագույն բնութագրիչները կլինեն:
«Չխոսենք այն մասին, որ Հայաստանի վարչապետը ուղիղ դիմում է ԱՄՆ-ի ՀԴԲ-ին (Հետաքննությունների դաշնային բյուրո), որ իրեն օգնեն՝ բացահայտի ինչ-որ «գաղտնիք», որը վերաբերում է Սերժ Սարգսյանի կողմից երկրից պետական ակտիվների անօրինական դուրսբերմանը: Ծագում է բնական հարց. իսկ ի՞նչ են ընդհանրապես հայաստանյան հատուկ ծառայություններն իրենք սովորել անել Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ժամանակ, հատկապես ԱԱԾ տնօրեն Վանեցյանի հետ կապված միջադեպից հետո»,-ասաց նա և հարց բարձրացրեց, թե ինչո՞ւ է պետք ԱՄՆ-ին ներգրավվել Երևանի, այդպես նաև՝ ավտոմատ ՀԱՊԿ անդամ երկրների պաշտոնական գաղտնիքներում՝ հաշվի առնելով, որ Հայաստանն այդ ռազմաքաղաքական բլոկում է. «Դա իսկապես մտահոգությունների տեղիք է տալիս»:
Ըստ նրա՝ այդ ֆոնին Հայաստանում գազի սակագնի բարձրացումն անգամ երրորդական հարց է դառնում: «Դա կապված չէ ամենի հետ, ինչ ես վերևում ասացի»,-նշեց նա՝ անդրադառնալով գազի սակագնի բարձրացման դրդապատճառներին.
«Ես չեմ բացառում, որ ինչ-որ մի փուլում իրավիճակի զարգացումն ուղղակիորեն կկապվի դրա հետ: Ի վերջո, այդ հարցը կապված է ոչ թե քաղաքականության, այլ՝ տնտեսության հետ»,-ասաց նա՝ նշելով, որ հայտնի է՝ Հայաստանում տնտեսական վիճակն էլ ոչ այդքան բարենպաստ է, իսկ գազի սակագնի բարձրացումն իր ազդեցությունն է ունենալու տնտեսության վրա:
Գրիգորի Տրոֆիմչուկի խոսքով՝ հայկական կողմը պետք է հասկանա, որ առանց ռուսական գազի, մեկ ուրիշը պատրաստ կլինի Հայաստան գազի հումքը մատակարարել, ամենաքիչը՝ կրկնակի բարձր սակագնով:
«Սակայն չէի ցանկանա, որ հայ հասարակությունը նման փորձության միջով անցներ, որպեսզի համոզվեր, որ ռուսական գազն ամեն դեպքում էժան է բոլոր մնացած տարբերակներից»,-նշեց նա:
Անդրադառնալով նրան, որ 2018 թվականի իշխանափոխությունից հետո Հայաստանի և Ռուսաստանի առաջին դեմքերի մակարդակով այդպես էլ պաշտոնական այցեր չեղան՝ փորձագետը նշեց, որ ՌԴ առաջին դեմքերի՝ Հայաստան պաշտոնական այցերի բացակայությունն առանձնապես անհանգստության պատճառ չպետք է լինի: Դա, ըստ նրա, կապված չէ Մոսկվայի կողմից Երևանի նկատմամբ վերաբերմունքի փոփոխության հետ:
«Կարծում եմ, որ եթե Փաշինյանը կտրականապես ձեռնտու չլինի Մոսկվային, կգտնվի տարբերակ նրան այդ մասին ուղիղ ասելու, այստեղ ոչինչ չկա թաքցնելու»,-ասում է նա:
Տրոֆիմչուկը նշեց նաև, որ այսօր Ռուսաստանում տեղի ունեցող փոփոխություններն էլ՝ կառավարության հրաժարականն ու նոր կառավարության նշանակումը, փոփոխություններ չեն բերի հայ-ռուսական հարաբերություներում: «Նոր կառավարությունն էլ կշարունակի եղած գիծը, հատկապես երբ հաշվի ենք առնում, որ արտգործնախարար Սերգեյ Լավրովը շարունակում է իր պաշտոնավարումը»,-ասաց նա:

Աղբյուրը՝ tert.am