Կուտոյանի մահվան հանգամանքները բացահայտելու համար գործադիրը կօգտվի բոլոր լծակներից. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երաշխավորում է, որ կառավարությունն իր բոլոր հնարավոր լծակներից կօգտվի, որպեսզի մինչև ամենավերջին դետալը բացահայտի Ազգային անվտանգության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան հանգամանքները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Տիգրան Կարապետյանի հարցին:
«Շատ ցավալի դեպք է: Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցված ինքնասպանության հասցնելու հոդվածով: Սա նշանակում է, որ այսօր հիմնական քննվող վարկածն ինքնասպանության հասցնելն է: Ես կարծում եմ, որ դեպքի հանգամանքներն ամբողջությամբ պարզելու գործում պետք է ամենաշատը շահագրգիռ լինեն պարոն Կուտոյանի ընտանիքի անդամներն ու լիարժեք համագործակցեն նախաքննության մարմնի հետ, որպեսզի ճշմարտությունն ամբողջությամբ բացահայտվի: Երաշխավորում եմ, որ կառավարությունն իր բոլոր հնարավոր լծակներից կօգտվի, որպեսզի այս և մնացած բոլոր գործերը մինչև ամենավերջին դետալը բացահայտվեն»,-ասաց Փաշինյանը: