Լրահոս

22.01.2020 17:54


ՍԴ նախագահ Հ․Թովմասյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Իլինոյս նահանգի Ջոն Մարշալի անվան իրավաբանական համալսարանի պրոֆեսոր Էն Մ.Լուսինի հետ

ՍԴ նախագահ Հ․Թովմասյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Իլինոյս նահանգի Ջոն Մարշալի անվան իրավաբանական համալսարանի պրոֆեսոր Էն Մ.Լուսինի հետ

Այսօր՝ 2020թ. հունվարի 22-ին, Սահմանադրական դատարանի նախագահ Հ. Թովմասյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ-ի Իլինոյս նահանգի Ջոն Մարշալի անվան իրավաբանական համալսարանի պրոֆեսոր Էն Մ. Լուսինի հետ, ով սահմանադրական իրավունքի հանրահայտ մասնագետ է և մասնակցել է ԱՄՆ-ի Իլինոյս նահանգի 1970թ. Սահմանադրության նախագծի մշակմանը:

Պրոֆ. Լուսինը Հայաստան է ժամանել առաջին անգամ Ստեփանակերտ քաղաքում անցակացվող Սթեթսոնի և Արցախի պետական համալսարանների նախաձեռնությամբ կազմակերպված «Շրջակա միջավայրի պաշտպանության իրավունք» թեմայով միջազգային դատախաղի Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային մրցույթի կապակցությամբ:

ԱՄՆ-ի Հայկական իրավաբանական ընկերակցության նախկին նախագահ և Հայաստանում իրավական պետության և իրավագիտության զարգացմանն ուղղված ծրագրերում ակտիվ ներգրավվածություն ունեցող պրոֆ. Լուսինի հետ քննարկվել են սփյուռքի իրավաբանների և Հայաստանի իրավական ոլորտի հաստատությունների հետ համագործակցության արդյունավետության բարձրացման ուղիները:

Հանդիպմանը մասնակցել են նաև ՍԴ փոխնախագահ Ա.Գյուլումյանը և Հայաստանի Ամերիկյան Համալսարանի նախկին դեկան Թ. Սամուելյանը:

Այս խորագրի վերջին նյութերը