Թուրքիայի հետ հարաբերությունների բացակայությունը մարտահրավեր է ՀՀ-ի համար. ԱԳ նախարար
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը կարծում է, որ Թուրքիայի Հանրապետության հետ հարաբերությունների բացակայությունն այսօր լայն իմաստով մարտահրավեր է Հայաստանի համար:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Մնացականյանն ասաց Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանի դիտարկմանը, թե միջազգային իրավունքը պարտավորեցնում է, որ Թուրքիան չխոչընդոտի Հայաստանի մուտքը դեպի ծով:
«Սա չափազանց սուր հարց է մեր արտաքին քաղաքականության օրակարգում: ՄԱԿ-ի շրջանակներում գոյություն ունի հատուկ խումբ դեպի ծով ելք չունեցող երկրների, և մենք այդ շրջանակներում ևս աշխատում ենք: Կոնկրետ ձեր բարձրացրած հարցը վերաբերում է Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, և այդ հարաբերությունների բացակայությունն այսօր ավելի լայն իմաստով մարտահրավեր է Հայաստանի համար, Հայաստանի անվտանգության համար: Մենք այս հարցը դիտարկում ենք, որպես ազգային անվտանգության ամենասուր մարտահրավերներից մեկը: Մեզ անհրաժեշտ է ավելի մանրամասն հաշվարկ, թե ինչպես ենք մենք այս գործընթացը շարունակում իրավական դաշտում»,-ասաց նախարարը: