28-ամյա վարորդը Nissan-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինը հիվանդանոցի ճանապարհին մահացել է
Այսօր՝ հունվարի 22-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։15-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 28-ամյա Գառնիկ Վարդանյանը իր վարած Nissan Teana մակնիշի 50 RR 066 համարանիշի ավտոմեքենայով Բագրատունյաց փողոցում՝ Գործարանային մետրոյի կամրջի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնի։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, օգնել է վարերթի ենթարկվածին տեղափոխել հիվանդանոց, ով, ճանապարհին գիտակցության չգալով, մահացել է։
Փաստի առթվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Ոստիկանությունն ու քննչակմն բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հետիոտնը փողոցն անցել է չթույլատրելի հատվածով։ Քննիչի հանձնրարականով ավտոմեքենան տեղափոխվում է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում: