Կարծիք

22.01.2020 16:58


“ГУЛЯЙ ВАСЯ И УЛЫБАЙСЯ”․ կարգավիճակդ երկար չի տևելու

“ГУЛЯЙ ВАСЯ И УЛЫБАЙСЯ”․ կարգավիճակդ երկար չի տևելու

Երեկ Շենգավիթի վերաքննիչ քրեական դատարանում ականատես եղանք հերթական ֆարսին: Դատավոր Մնացական Հարությունյանը, մերժելով Արմեն Թավադյանի խափանման միջոց կալանքի փոփոխությունը, իրականացրեց ոչ թե արդարադատություն, այլ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հերթական քաղաքական պատվերը:

Ամբողջ դատական համակարգը այսօրվա դրությամբ դարձել է պատվերով համերգ, որի դիրիժորը հեղափոխական խունտայի պարագլուխն է: Այս համատեքստում ես պարզապես մեկ բան չեմ կարող հասկանալ` իրավական համակարգն արդյոք իրեն հաշիվ տալի՞ս է, թե պատասխանատվության ինչպիսի ծանր բեռի տակ է մտնում` ոտնահարելով օրենքներն ու արդարադատությունը:

Քրեական գործը, որով անցնում է Արմեն Թավադյանը, ամբողջովին շինծու է, կառուցված մեկ կասկածելի անձի ցուցմունքի վրա: Այդ գործը միտում ունի հարվածել 5-րդ ալիքի աշխատանքին, ինչպես նաև բարոյահոգեբանական ճնշում գործադրել Ռոբերտ Քոչարյանի աջակիցների վրա: Դատավոր Մնացական Հարությունյանը այդպես էլ որևէ կերպ չհիմնավորեց, թե ինչու պետք է Արմեն Թավադյանը շարունակի մնալ անազատության մեջ:

Դարձյալ ու դարձյալ դիմում եմ իրեն ցեղապետ հռչակած և ողջ ժողովրդի անունից հանդես եկող ինքնակոչ անձին: Լավ իմացիր, որ “Гуляй Вася и улыбайся” կարգավիճակդ երկար չի տևելու: Որքան շատ հանձնարարես հարուցել նման ջուր-գործեր, այնքան ավելի ես մոտեցնելու քաղաքական վախճանդ:

Ազատություն Քաղբանտարկյալներին
Конец переписки
Введите сообщение...

Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը