Կարծիք

22.01.2020 15:14


Տեր Թոդիկի խորհրդարան

Տեր Թոդիկի խորհրդարան

Տեր Թոդիկի դպրոց` չէինք տեսել, բայց լսել էինք։
Տեր Թոդիկի մանկապարտեզ`դժվարությամբ, բայց կարող էինք պատկերացնել։
Իսկ ահա Տեր Թոդիկի խորհրդարան` մսուր-մանկապարտեզային հոգեբանությամբ «սեռահասուն» տարիքի քայլարած պատգամավորներների «դաստիարակության» աստվածահաճո գործը ինքնահոսի մատնած`«չուժոյներին» պարբերաբար անկյուն կանգնեցնող, քանոնով «մատներին շրխկացնող» ջղային խոսնակով, ո՛չ տեսել էինք, ո՛չ լսել, ո՛չ էլ ի զորու էինք պատկերացնել։ Նույնիսկ մղձավանջային երազում։

Ճակատագրի հեգնանքով ձեռքի տակ ընկած «պատժիչ մեքենան» միացրել, ում հասնում է`«սանկցայի» է ենթարկում։

Մեկին կոռեկտության կոչ է անում, մյուսների գլխին բամփում, նոտացիա կարդում`«ռազբորկա՞ եք ուզում անեք, հա, ստեղ։ Չէ` ուրեմն նստեք տեղը։ Նստեք տեղներդ բոլորը»։ Երրորդին խիստ նախազգուշացում է հայտարարարում, մի քանիսին` փաթեթով զրկում մինչև օրվա վերջ դահլիճում գտնվելու և նիստին մասնակցելու իրավունքից, սպառնում էթիկայի հանձնաժողովով։ Կամ պարզապես ուղարկում գրողի ծոցը` «հայաթում բեսեդկեն լռվելու»։

«Քայլառաստների» դասին պատկանող միաբջիջ ինֆուզորիաների ու սրանց հավասարեցված գործ տվող հայտնի երեսփոխանի նկատմամբ, որ պարբերաբար սադրում են «հակառակորդ ճամբարի» ներկայացուցիչներին` բնականաբար, ոչ մի պրետենզիա, ոչ մի դիտողություն, ո՛չ մի թթու խոսք։

Սրանց ամեն ինչ թույլատրված է։ ԱԺ կանոնակարգ-օրենքով սահմանված «պատժամիջոցները» յուրայինների համար չեն` կիսաընդդիմադիր ԲՀԿ-ի և մեկ քառորդով ընդդիմադիր «Լուսավորի» համար են...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը