Քաղաքական

22.01.2020 12:52

2020-ն իշխանությունների համար կլինի լրատվամիջոցների դեմ խաչակրաց արշավանքի տարի․ «Հրապարակ».

2020-ն իշխանությունների համար կլինի լրատվամիջոցների դեմ խաչակրաց արշավանքի տարի․ «Հրապարակ».

«2020-ն իշխանությունների համար կլինի լրատվամիջոցների դեմ խաչակրաց արշավանքի տարի։ Գիտեք` «Ա1+»-ը դիմել է դատարան` իրեն լիցենզիայից ապօրինի զրկելու հարցով, հասկանալի է, չէ՞, իրենք հաղթելու են դատարանում, կապուղի տալու հարց է առաջանալու՝ թիրախավորված են TV 5-ն ու «Արմնյուզը», կփորձեն պատճառներ գտնել` դրանցից մեկին եթերից զրկելու համար, չնայած Փաշինյանի ասածը, թե 2 հեռուստաընկերությունների լոգոյի վրա պետք է գրել «կոռուպցիա TV», վերաբերում էր Թավադյանին պատկանող TV 5-ին և Մայրապետյանին պատկանող Հ2-ին»,- ասաց «Իմ քայլի» պատգամավորը:

Կարծում եք` կհաջողվի՞։ «Այո. ստոպ չի լինելու։ Անհրաժեշտության դեպքում քրեական գործեր են հարուցվելու` հիմնականում ֆինանսական խախտումների և ներդրողների մասով, ընդ որում` հարցը լուծվելու է խիստ քաղաքակիրթ` օրենսդրորեն․ արդեն աշխատում ենք այդ ուղղությամբ»:

Իսկ ճի՞շտ է, որ Վլադիմիր Կարապետյանը «գնալուց» առաջ` դեկտեմբերի վերջին, լրատվամիջոցների ցանկ է կազմել, թե մամլո խոսնակներն ում հարցերին պետք է պատասխանեն, ում ցրեն։ «Խոսնակներից շատերը պարտաճանաչ աշխատել են, չեմ կարծում, որ նրանք ֆորսմաժորի մեջ են, այնուհանդերձ, լուրջ աշխատանք տարվելու է` պարզելու տարբեր լրատվամիջոցների կապերն իշխանական «աղբյուրների» հետ` արտահոսքերի մասով։ Ամեն ինչ արվելու է նրանց ջրի երես հանելու համար։ Արտահոսքի համար բոլորս ամեն օր խստիվ զգուշացվում ենք»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։