ՍԴ նախագահին վերագրվող գույքի իրական սեփականատերը ժամանել է Հայաստան՝ հարցաքննվելու․ «Հրապարակ»
«Հրապարակ»-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանում բնակվող հայազգի գործարար Ռուբիկ Ղազարյանը, ով Հրայր Թովմասյանի կնոջ քրոջ ամուսինն է և ում պատկանում է հայտնի նոտարական գրասենյակը, արդեն Հայաստանում է։
Նա դեկտեմբերի 28-ին հարցազրույց էր տվել թերթին և ասել, որ պատրաստվում է գալ Հայաստան, պատասխանել նախաքննության մարմնի հարցերին և ներկայացնել, թե ինչ պայմաններում է 2009 թվականին ձեռք բերել այն գույքը, որը վերագրվում է Հրայր Թովմասյանին, և որի պատճառով վերջինիս պաշտոնի չարաշահման մեղադրանք է առաջադրվել։
Ղազարյանի փաստաբան Հայկ Քոչինյանը երեկ թերթի հետ զրույցում ասել է. «Հրապարակվել էր հաղորդագրություն, որում արծարծված փաստական հանգամանքներն իրականության հետ աղերս չունեին։ Դրա համար պարոն Ղազարյանը, վրդովված, հազարավոր կիլոմետրեր է կտրել, որպեսզի գա և ներկայացնի այդ պարզաբանումները, համապատասխան հիմքեր, տեղեկություններ, որ այդ վիճարկված գույքը, շահարկվող գույքն իրեն է պատկանում սեփականության իրավունքով, և Հրայր Թովմասյանը դրա հետ առնչություն չունի։ Այդ պատճառով էլ նախաձեռնությունը հենց Ռուբիկ Ղազարյանինն է։ Այնուհանդերձ, ես գտնում եմ, որ շահագրգիռ կողմը պետք է վարույթն իրականացնող մարմինը լինի՝ կապված այս գործի լրիվ, բազմակողմանի, օբյեկտիվ քննության հետ։ Պարոն Ղազարյանը պատրաստ է ներկայացնել այն բոլոր տեղեկությունները, որոնք իր ձեռքի տակ կան»:
Փաստաբանը հավելել է, որ մինչ այս պահը Ռուբիկ Ղազարյանը որևէ կերպ ներգրավված չի եղել քրգործով։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: