Սոցցանցում գրառում կատարած ոստիկանը ենթարկվել է կարգապահական պատասխանատվության
Ոստիկանության սերժանտը ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հրամանով ենթարկվել է կարգապահական պատասխանատվության:
Այս մասին Tert.am-ի հարցին ի պատասխան ասաց ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:
«Իսկ գրառման մեջ նշված սպառնալիք պարունակող հանգամանքին քրեաիրավական գնահատական տալու համար ծառայողական քննության նյութերի պատճեններն ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն»,-ասաց Ջանոյանը:
Հիշեցնենք, որ ոստիկանն անդրադառնալով ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան վայր այցելած ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին վերաբերող հրապարակման տակ գրել էր՝ «Հաջորդը քեզ են խփելու»:
Նշենք նաև, որ նա ավելի վաղ այլ քաղաքական գրառումներ էլ է արել ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ, գրելով. «Մի վախեցեք մարդու դատաստանից, վախեցեք Աստծո դատաստանից»: