Հովիկ Աբրահամյանին վրդովվեցրել է ԱԺ կիսադատարկ դահլիճը
Ինչպես միշտ, այսօր մեկնարկած ԱԺ քառօրյայի ժամանակ ևս 12:00-ից քիչ անց կազմակերպված քվեարկություններից հետո պատգամավորների մի մասը դուրս է եկել նիստերի դահլիճից և այդպես էլ չի վերադարձել: Դահլիճից դուրս է եկել նաև ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Սակայն 17:30-ի սահմաններում վերադառնալով և հայտնաբերելով դահլիճը կիսադատարկ` Հ. Աբրահամյանը վրդովված հայտարարել է, որ այսուհետ քվեարկությունները կազմակերպվելու են ոչ թե 12:00-ին, այլ հարցերի քննարկումից անմիջապես հետո:
-Իհարկե բոլոր պատգամավորներին չի վերաբերվում, բայց նստում են դահլիճում, քվեարկություն կազմակերպում և գնում, իրենց գործերով զբաղվում: Իմ կարծիքով նաև ընտրողներն արդեն ինչ-որ որոշում կայացնելու պատճառներ ունեն, որ նման պատգամավորներին չընտրեն ընդհանրապես: Եվ սա ի՞նչ աշխատանքի ոճ է` գալ 12:00-ին, քվեարկել ու գնալ: Ուրեմն սրանից հետո վարողները, 1-2 օր հետո, իհարկե, խմբակցությունների ղեկավարաների հետ պայմանավորվելուց հետո, հարցը կավարտվի, կազմակերպելու են քվեարկություն: Եվ, իմ կարծիքով, իրենք պետք է մտածեն իրենց ապագայի մասին, որ մեկ ամսվա ընթացքում 3-4 օր են գալիս նիստի, բայց այդ 4 օրն էլ չեն բարեհաճում գոնե դահլիճում 6 ժամ անցկացնեն,-զայրացած հայտարարել է Հ. Աբրահամյանը:

7or.am