Ահա թե ինչով էր զբաղված Նիկոլը Կուտոյանի հոգեհանգստի արարողության ժամին (տեսանյութ)
Կիրակի երեկոյան Կուտոյանի հոգեհանգստի արարողությունն էր, որին ներկա էին բազմաթիվ քաղաքական ու հասարակական գործիչներ։
Սակայն չկար Փաշինյանը, իսկ Փաշինյանի որոշ բարձրաստիճան թիմակիցներ լավագույն դեպքում անտեսեցին փաստը, որ ԱԱԾ նախկին պետ է մահացել ողբերգական հանգամանքներում, իսկ վատագույն դեպքում զբաղված էին դիակապտությամբ։
Ավելին ասեմ՝ Փաշինյանից ցավակցություն պինցետով պետք է պոկեինք։ Այսօր Սպուտնիկը տեղեկացրեց, որ վարչապետի աշխատակազմից ասել են, որ վարչապետի «ցավակցությունը» տրամադրվել է այն լրատվամիջոցներին, որոնք դիմել են այդ հարցով։
Լավ, ռացիոնալ մարդը կհարցնի՝ բա ինչո՞վ էր զբաղված ճաճանչափայլը։ Գուցե ինչ-որ անհետաձգելի գործ ուներ, անասելի ծանրաբեռնվածության մեջ էր՝ րոպե անգամ չուներ իր ուշադրությանն արժանացնելու եղելությանը։
Ո՛չ, սիրելի հարգելիներ, բիչոկների ու բլինչիկների հարցերի գիտակը ուղղակի ինչ-որ ակումբում էր կնոջ հետ, լավ ժամանակ էին անցկացնում, գինովցած մարդկանց հետ էին նկարվում։ Թերևս, իր խոսքերին ու առաջնահերթություններին հավատարիմ, մեր Դուչեն զուգարանների ինսպեկցիա էր անում, չէ՞ որ դա անասելի ավելի կարևոր էր, թե չէ ԱԱԾ պե՜տ, պետական մտածողությո՜ւն, արարողակա՜րգ․․․
Հ․Գ․ Ճիշտ է ասում Միքայել Մինասյանը՝ սրանք մարդ չեն։
***
Հրապարակային հերքում
Այսօր իմ աղբյուրը ինձ տեսանյութ էր ուղարկել այն մասին, թե ինչպես են Աննա Հակոբյանն ու Նիկոլ Փաշինյանը շփվում ինչ-որ քաղաքացու հետ՝ ակումբում։ Աղբյուրս պնդում ու վստահեցնում էր, որ տեսանյութն արված է անցած կիրակի օրը՝ հունվարի 19ին, ընդ որում՝ հենց այն ժամերին, երբ տեղ էր գտնում Գեորգի Կուտոյանի հոգեհանգստի արարողությունը։
Վստահելով աղբյուրիս՝ ես այս լուրը հրապարակել էի իմ անձնական էջում, որտեղից էլ այն տարել էին տարբեր կայքեր։ Սակայն, հետագայում ինձ ներկայացվեցին անհերքելի փաստեր, որ տվյալ տեսանյութն արվել է հունվարի 11ին, որոնք ստուգելուց հետո, ակնհայտ դարձավ, որ ես ակամա ապատեղեկատվություն եմ տարածել՝ վստահելով աղբյուրիս։
Քանի որ, անկախ ամեն ինչից, ես անթույլատրելի եմ համարում ստի ու ապատեղեկատվության կիրառությունը, նույնիսկ՝ Նիկոլ Փաշինյանի ու իրա իշխանության դեմ պայքարի համատեքստում և պնդում եմ, որ ապատեղեկատվություն տարածելը ու դրա համար պատասխանատվություն չստանձնելը հենց Նիկոլի ձեռագիրն է, այլ ոչ իմը, ես ուզում եմ հրապարակայնորեն հերքել, որ տվյալ տեսանյութը նկարահանվել է հունվարի 19ին։ Ուզում եմ նաև ներողություն խնդրել բոլոր ընթերցողներից ու շահագրգիռ կողմերից, անգամ՝ Փաշինյանների ընտանիքից այս ցավալի թյուրիմացության համար։
Հրապարակումը կհեռացվի իմ էջից, ինչպես նաև BlogNews.am կայքից։ Որպես հեղինակ, խնդրում եմ նաև հեռացնել այդ նյութը բոլոր այն ռեսուրսներից, որոնք այն վերահրապարակել են։

Կոնստանտին Տեր-Նակալյանի ֆեյսբուքյան էջից