Մարիամը Նիկոլ Փաշինյանի արժանի «ստատուսաջնջող» հետնորդն է
Համացանցում գերակտիվություն ցուցաբերող Հայաստանի վարչապետի դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, այսօր, որոշ ժամանակ առաջ սրտաճմլիկ մի գրառում էր կատարել՝ իր վիրավորանքն արտահայտելով այն հանգամանքից, որ YouTube-յան ալիքներից մեկն իրեն բնութագրել է շատ վատ՝ մեղադրելով նրանում, որ Փաշինյանի դուստրը բոլորին պարտադրում է իրեն «թագավորի աղջիկ» ասել...
Նախ, Փաշինյանի ավագ դուստրը լավ կլինի հարազատ հորից հարցնի, թե ընդհանրապես մարդկանց վատաբանելու և վարկաբեկելու «արվեստը» ով ներդրեց «Թավշյա Հայաստանում»... Համոզված եմ՝ հայրիկը՝ Նիկոլ Փաշինյանը, երբեք չի ասի, որ դրա հեղինակը հիմնականում ինքն ու իր դիլետանտ թիմն են... Հետաքրքիր է, Մարիամը գիտի, որ իր հայրիկը ոչ վաղ անցյալում չէր ամաչում և իր պաշտոնական էջում տեղեկություններով և տեսահոլովակներով էր կիսվում այնպիսի վարկաբեկված և ապատեղեկատվություն տարածող կայքերից, որոնց էջերին և ալիքներին նորմալ մարդիկ ուշադրություն չեն էլ դարձնում... Սակայն հայրիկը մեծ հաճույքով իր էջում մեջբերումներ է անում այնպիսի YouTube-յան ալիքներից, որոնք իրենց նյութերը վերնագրում են՝ «Նիկոլը և Թրամփը ձգեցին Պուտինի ականջները», «Աշխարհը հիացած է. Նիկոլի ցնցող ելույթը ԱՄՆ-ում», «Աշխարհը ցնցված է Նիկոլի ամանորյա ուղերձից» և այլ ապուշություններ... Տեսնես Նիկոլ Փաշինյանը պատկերացնո՞ւմ է, թե ինչ վիճակում կհայտնվի, եթե նույնիսկ Թրամփի օգնությամբ փորձի ձգել Պուտինի ականջները...
Մարիամ Փաշինյանը նախ լավ կլինի իր հայրիկի և նրա թիմակիցների կողմից ստեղծված այդ խայտառակ և անորակ էջերի դեմ պայքար մղի, որ ազգովի չխայտառակվենք, հետո նոր պայքարի «հակահեղափոխականներին» բնութագրող էջերի դեմ, որոնք իրեն «թագավորի աղջիկ» են անվանել...
Իսկ հիմա ամենակարևորի մասին... Մարիամ Փաշինյանը «թագավորի աղջկա» մասին գրառումը շատ կարճ ժամանակ անց հեռացրեց կամ փակեց, որը շատ ամոթ է... Եթե հեռացնելու կամ փակելու էր, ապա ինչո՞ւ արեց այդ գրառումը... Ինչպես կասեր հայտնի հաղորդավարը՝ «Իմա՞ստը»...
Հ.Գ. Մարիամ Փաշինյանը գրառումները ջնջելով` նմանվում է իր հորը՝ Հայաստանի վարչապետին, ով իր երկրպագուներին և էջի բազմաթիվ հետևողներին սիրում է կերակրել «լավ լուրերով», էքստազի հասցնել որոշ մասսայի, իսկ էյֆորիայի թուլացումից հետո ջնջել կամ փակել այդ գրառումները... Օրինակ՝ կեղծ տվյալներ հրապարակել Հայաստանում իրական աշխատողների, գործազուրկների, ներդրումների, ՀՆԱ-ի և այլ թեմաներով... Ընդհանրապես շատ տգեղ և անլուրջ է գրառումներ անել և ջնջելը...

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից