Կարծիք

21.01.2020 18:21


Սահմանադրական դատարանը քննության չի ընդունել Ռոբերտ Քոչարյանի դիմումը

Սահմանադրական դատարանը քննության չի ընդունել Ռոբերտ Քոչարյանի դիմումը

Ինչպես պարզ դարձավ Սահմանադրական դատարանի կայքում տեղադրված ՍԴԱՈ-5 աշխատակարգային որոշումից (https://bit.ly/37hyCoO), Ռ.Քոչարյանի ներկայացուցիչը 2019թ. դեկտեմբերի 25-ին Սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումում խնդրել էր, որպեսզի Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքն այնքանով, որքանով չի նախատեսում ՀՀ սահմանադրական դատարանի կողմից իր որոշումները պարզաբանելու հնարավորություն, ճանաչվեր Սահմանադրությանը հակասող:

Սահմանադրական դատարանը քննության չի ընդունել նշված դիմումը մասնավորապես նշելով.

Անդրադարձ չի կատարվել այն հարցին, թե ինչու է Սահմանադրության ուժով պարտադիր Սահմանադրական դատարանի կողմից իր որոշումների պարզաբանման կառուցակարգի օրենսդրական ամրագրումը:
Անդրադարձ չի կատարված լայնածավալ պրակտիկային և ողջամտորեն փաստարկված չէ իրավական բացի առկայությունը:

Հ․Գ․ Սա վկայությունն է այն բազմաթիվ փաստերի, որ ՍԴ-ի համար կողմերը նշանակություն չունեն:

Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը