Հայաստանում իշխանափոխություն չի եղել, դրանում համոզվեցի հենց այսօր
Որ Հայաստանում հեղափոխություն չի եղել, դրանում համոզվեցինք առնվազն 1 տարի առաջ:
Բայց, որ Հայաստանում անգամ իշխանափոխություն չի եղել, դրանում էլ համոզվեցի հենց այսօր, երբ հետևեցի Լուսավոր Հայաստանի ներկայացրած՝ քննիչ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնության ԱԺ-ի քննարկմանը:
Նախ` ինչ է հեղափոխությունը․ հիմնաքարային փոփոխություն ուժի կամ կազմակերպչական կառուցվածքների մեջ: Հեղափոխությունը նաև կառավարման համակարգի փոփոխությունն է:
Ակնհայտ է, որ չունենք որևէ հիմնաքարային փոփոխություն, թեկուզ պայմանականորեն ընդունելով, որ վերացվել է համակարգային կոռուպցիան (չվերանալու մասին նախկինում խոսել եմ): Հիմնաքարային չեն անգամ այն փոփոխությունները, որոնք ինչ-որ չափով կարող են բարելավել հանրության սոցիալական վիճակը (ըստ էության սա էլ տեղի չի ունեցել):
Չունենք անգամ կազմակերպչական ու կառուցվածքային փոփոխություններ: Վառ օրինակ՝ գործող պետական ապարատի կառուցվածը, որը, բացի անվանումներից որևէ այլ իրական փոփոխության այդպես էլ չենթարկվեց:
Հեղափոխության համար իշխանափոխությունը (ուժի փոփոխություն) պարտադիր, սակայն ոչ բավարար պայման է:
Բայց, ինչպես արդեն ասեցի, մենք չունենք նաև իշխանափոխություն: Առնվազն Հայաստանում վերջին 1 տարում իշխանությունը չի փոխվել, քանի որ պահպանվել են նախորդ իշխանությանը բնորոշող բոլոր սյուները: Մտածողությունից մինչև վարվեցողություն և քաղաքական կամքից մինչև փաստացի իրականություն՝ որևէ երևույթ փոփոխության չի ենթարկվել: Իսկ կուսակցությունների անվանումներն ամենաանկարևորն է: Վառ օրինակ՝ այսօր ԱԺ-ում իշխող քաղաքական ուժի պատգամավորների ելույթները, իսկ վերջում՝ նախաձեռնությունը օրենսդրական հնարքի կիրառմամբ տապալելու քայլը:
Հետևաբար` փոխվել են միայն դեմքերն ու անունները: Ստացվում է, որ մենք գրանցել ենք անձափոխություն, բայց ոչ երբեք իշխանափոխություն, առավել ևս՝ հեղափոխություն:
Անգամ Էդմոն Մարուքյանի այսօրվա քննադատությունն ու զգուշացումն էր նույն պնդումներով կամ հիմքերով, որը նա հասցեագրում էր նախորդ քաղաքական ուժին:
Այսքանից հետո դուք ինչպե՞ս եք կարողանում այլ անձանց մեղադրել նախկինների հետ մութ կապերում:
Այս մասին ապագայում գուցե հանդես կգամ ծավալուն հոդվածով:
Իսկ այժմ պետք է վերահաստատեմ պնդումս, որ մեզ իրական հեղափոխություն է պետք:
Հայաստանում իշխանափոխություն չի եղել, դրանում համոզվեցի հենց այսօր
Որ Հայաստանում հեղափոխություն չի եղել, դրանում համոզվեցինք առնվազն 1 տարի առաջ:
Բայց, որ Հայաստանում անգամ իշխանափոխություն չի եղել, դրանում էլ համոզվեցի հենց այսօր, երբ հետևեցի Լուսավոր Հայաստանի ներկայացրած՝ քննիչ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնության ԱԺ-ի քննարկմանը:
Նախ` ինչ է հեղափոխությունը․ հիմնաքարային փոփոխություն ուժի կամ կազմակերպչական կառուցվածքների մեջ: Հեղափոխությունը նաև կառավարման համակարգի փոփոխությունն է:
Ակնհայտ է, որ չունենք որևէ հիմնաքարային փոփոխություն, թեկուզ պայմանականորեն ընդունելով, որ վերացվել է համակարգային կոռուպցիան (չվերանալու մասին նախկինում խոսել եմ): Հիմնաքարային չեն անգամ այն փոփոխությունները, որոնք ինչ-որ չափով կարող են բարելավել հանրության սոցիալական վիճակը (ըստ էության սա էլ տեղի չի ունեցել):
Չունենք անգամ կազմակերպչական ու կառուցվածքային փոփոխություններ: Վառ օրինակ՝ գործող պետական ապարատի կառուցվածը, որը, բացի անվանումներից որևէ այլ իրական փոփոխության այդպես էլ չենթարկվեց:
Հեղափոխության համար իշխանափոխությունը (ուժի փոփոխություն) պարտադիր, սակայն ոչ բավարար պայման է:
Բայց, ինչպես արդեն ասեցի, մենք չունենք նաև իշխանափոխություն: Առնվազն Հայաստանում վերջին 1 տարում իշխանությունը չի փոխվել, քանի որ պահպանվել են նախորդ իշխանությանը բնորոշող բոլոր սյուները: Մտածողությունից մինչև վարվեցողություն և քաղաքական կամքից մինչև փաստացի իրականություն՝ որևէ երևույթ փոփոխության չի ենթարկվել: Իսկ կուսակցությունների անվանումներն ամենաանկարևորն է:
Վառ օրինակ՝ այսօր ԱԺ-ում իշխող քաղաքական ուժի պատգամավորների ելույթները, իսկ վերջում՝ նախաձեռնությունը օրենսդրական հնարքի կիրառմամբ տապալելու քայլը:
Հետևաբար` փոխվել են միայն դեմքերն ու անունները: Ստացվում է, որ մենք գրանցել ենք անձափոխություն, բայց ոչ երբեք իշխանափոխություն, առավել ևս՝ հեղափոխություն:
Անգամ Էդմոն Մարուքյանի այսօրվա քննադատությունն ու զգուշացումն էր նույն պնդումներով կամ հիմքերով, որը նա հասցեագրում էր նախորդ քաղաքական ուժին:
Այսքանից հետո դուք ինչպե՞ս եք կարողանում այլ անձանց մեղադրել նախկինների հետ մութ կապերում:
Այս մասին ապագայում գուցե հանդես կգամ ծավալուն հոդվածով:
Իսկ այժմ պետք է վերահաստատեմ պնդումս, որ մեզ իրական հեղափոխություն է պետք:
Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան էջից