Քաղաքական

21.01.2020 17:18


Ռուստամ Բադասյանը չի կարծում, որ վերադարձ կլինի կիսանախագահական կառավարման մոդելին

Ռուստամ Բադասյանը չի կարծում, որ վերադարձ կլինի կիսանախագահական կառավարման մոդելին

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը չի կարծում, որ սահմանադրական բարեփոխումների արդյունքում վերադարձ կլինի խորհրդարանականից կիսանախագահական կառավարման մոդելին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Բադասյանն ասաց հունվարի 21-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:

«Ոչինչ չեմ կարող բացառել, բայց կարծում եմ, որ այդ հարցը չպետք է քննարկվի: Կիսանախագահական կառավարման մոդելի անցնելու մտադրություններ չկան»,-ասաց Բադասյանը:

Արդարադատության նախարարը նշեց, որ ամենայն հավանականությամբ մինչև 2020թ. ավարտը կունենան սահմանադրական բարեփոխումների նախագիծ, որը հնարավոր կլինի դնել հանրաքվեի:

Այս խորագրի վերջին նյութերը