Ասում են իռլանդացիների նախնիները հազարավոր տարիներ առաջ Իռլանդիա են տեղափոխվել Հայաստանից: Այսօր իռլանդացիներն ունեն զարգացած եւ ժողովրդավարական երկիր, իսկ մենք ունենք թույլ զարգացած եւ ժողովրդավարությունից հազարավոր կիլոմետրերով հեռու պետություն:
Իռլանդիայում տեղի ունեցան արտահերթ ընտրություններ: Հաղթեց ընդդիմությունը: Ընդդիմության առաջնորդն էլ հայտարարեց, թե սա ժողովրդական հեղափոխություն է, եւ որ Իռլանդիայի քաղաքացիները կարողացան իրենց կամքն արտահայտել ոչ թե հակակառավարական ցույցերի միջոցով, այլ ընտրական տեղամասերում: Պետք է անպայման նշել, որ Իռլանդիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ էին նշանակվել 2011թ. փետրվարի 1-ին վարչապետ Բրայան Քոուենի կողմից խորհրդարանը ցրելուց հետո: Քոուենի լիազորությունների ժամկետն ավարտվում էր 2012-ին, սակայն նա ցրեց իր կառավարությունը ծանր տնտեսական ճգնաժամի պատճառով, որում հայտնվել էր Իռլանդիան:
Չկարծեք միայն, որ տնտեսական ճգնաժամը Իռլանդիայում ավելի խորն էր, քան իռլանդացիների պատմական հայրենիք Հայաստանում: Չկարծեք նաեւ, թե իռլանդացիները սկսել էին ավելի վատ ապրել, քան հայաստանցիները: Հայաստանյան իրավիճակի հետ համեմատ Իռլանդիայում, կարելի է ասել, տնտեսական ճգնաժամ գոյություն չունի: Եթե համեմատենք իռլանդացիների եւ հայաստանցիների կենսամակարդակները, ապա ստիպված կլինենք արձանագրել, որ հայաստանցիները նույնիսկ կենսամակարդակ չունեն, բայց Բրայան Քոուենը ցրեց խորհրդարանը եւ գնաց արտահերթ ընտրությունների: Իռլանդիայով քիչ հետաքրքրվողների համար նշենք, որ Իռլանդիայում թիվ մեկ պաշտոնյան հենց վարչապետն է:
Այստեղ արդեն սկսում ես կասկածի դնել այն վարկածը, որ իռլանդացիներն ու մենք արյունակիցներ ենք: Եթե մեր գենետիկ կառուցվածքը նույնն է կամ շատ մոտ միմյանց, ապա ինչու Քոուենը իռլանդական կուսակցություններից մեկին չստիպեց կոալիցիոն համաձայնագիր կնքել, ինչու նա լրագրողներին չհավաքեց իր շուրջը եւ չխոսեց ինովացիոն տեխնոլոգիաների զարգացումից եւ ինչու չորոշեցին իռլանդական Լիմերիկը վերածել Դավոսի եւ այնտեղ համաժողովներ անցկացնել, իհարկե ներգրավելով ԱՄՆ-ում բնակվող իռլանդացի մեծահարուստներին: Զարմանալի է նաեւ, թե ինչու Իռլանդիայի թիվ մեկ պաշտոնյան եւ նրա թիմակիցները ժողովրդին չհիշեցրին հյուսիսիռլանդական չլուծված հիմնախնդրի մասին: Իսկապես տարօրինակ է, որ վարչապետի կուսակցության մամուլի խոսնակը ասուլիս չհրավիրեց եւ լուրջ դեմքով չհայտարարեց, թե ինչպես կարելի է խոսել արտահերթ ընտրությունների մասին, երբ Հյուսիսային Իռլանդիայում ակտիվացել են յունիոնիստները: Ուզում եմ հավատալ, որ մենք եւ իռլանդացիները եղբայրներ ենք, բայց Համո Սահյանի լեզվով ասած, ախր Իռլանդիայում երկրի կայունությամբ մտահոգ ընդդիմադիր գործիչներ չկան: Իռլանդիայում չգտնվեց գոնե մեկ ընդդիմադիր գործիչ, որը իշխանություններին տնտեսական ճգնաժամը հաղթահարելու համար երկու ամիս ժամանակ տար: Խոստովանենք, որ մեր եւ իռլանդացիների տարբերություններն ավելի ակնառու են:
Եթե մենք եւ իռլանդացիներն այդքան նման ենք իրար, ապա ինչու Իռլանդիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակվեցին, եւ որ ամենակարեւորն է, ինչու այնտեղ չկեղծվեցին ընտրությունների արդյունքները: Իռլանդիայում չգտնվեց գոնե մեկ կուսակցություն, որի մտքով անգամ կանցներ ընտրողներին փող բաժանել: Չգտնվեցին նաեւ քաղաքական գործիչներ, որոնք իրենց ծառայությունները կառաջարկեին գործող իշխանություններին: Մի խոսքով, իսկապես տարբերությունները շատ են, եւ մենք Իռլանդիայից շատ ենք հեռու:
Հիմա մեզ մոտ հանրահավաքների շրջան է: Ժողովուրդը սպասում է փոփոխությունների, քանի որ այսպես այլեւս չի կարող շարունակվել: Կենսամակարդակը շարունակում է անկում ապրել, գներն աճում են, արտագաղթը շարունակվում: Վարչախումբը շարունակում է ժողովրդին վախեցնել հնարավոր պատերազմով: Այս հարցում վարչախմբից ետ չեն մնում ընդդիմադիր որոշ գործիչներ, վարչապետը շարունակում է ինովացիա-ինովացիա խաղալ, Սերժ Սարգսյանն էլ խաղալիք է դարձել իր երիտասարդ խորհրդականների ձեռքին, որոնք ոտնատակ տալով հայ ժողովրդի շահերը սկսել են «Ընտրություն 2018» ծրագրի իրականացումը:
Այս իրավիճակում խիստ անհրաժեշտություն է որակապես նոր քաղաքական հոսանքի ձեւավորումը, որն իրոք կկարողանա փոխել քաղաքական դաշտի գորշ մթնոլորտը եւ իր հետ դրական փոփոխություններ բերել: Շեշտում եմ, որ այդ ուժը չի կարող օդից ձեւավորվել: Այն ձեւավորվելու է ինչպես արդեն իսկ գործող քաղաքական ուժերի ներկայացուցիչներից եւ նաեւ նրանցից, ովքեր նախկինում ակտիվ քաղաքականությամբ չեն զբաղվել: Ինչ վերաբերում է հին եւ նոր քաղաքական կուսակցություններին, ապա հետեւելով նրանց գործողություններին, այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանն անհամեմատ լավ վիճակում է, քան Հունաստանը կամ վերոհիշյալ Իռլանդիան:
Արաբական երկրներում տեղի ունեցածը եկավ մեկ անգամ եւս ապացուցելու, որ այս աշխարհում ոչինչ հավերժ չէ, առավել եւս այս կամ այն ուժի կառավարումը: Այնպես որ, իշխանափոխությունը անլուծելի խնդիր չէ: Ավելին, այն անհրաժեշտություն է, բայց ամենակարեւորն այն է, որ իշխանություն եկողները պետք է ունենան հստակ ծրագիր, որը պետք է կյանքի կոչեն: Ընդ որում, այդ ծրագիրը պետք է ավելի քան հասկանալի լինի ժողովրդի համար: Այնպես որ, հենց լինի այդ ծրագիրը, հենց լինի ժողովուրդ, որը կցանկանա մասնակցել այդ ծրագրի իրականացմանը` իշխանափոխության հարցն էլ արագ կլուծվի: Եւ երբ հասունանա այս վիճակը, Հայաստանում փոփոխություններ կլինեն, եւ աշխարհի եւ ոչ մի երկիր չի փորձի կանգնել ժողովրդի կամքի առաջ, իհարկե, առաջին հերթին առաջնորդվելով իրենց իսկ շահերով:
Առայժմ տարբերու– թյուններն ավելի շատ են

Գեղամ Նազարյան