Լրահոս

21.01.2020 15:15


Կոտայքի մարզում Volkswagen Touareg-ում հայտնաբերվել է «Հայաստանի Էլեկտրական Ցանցեր» ՓԲ ընկերության նախկին աշխատակցի դին

Կոտայքի մարզում Volkswagen Touareg-ում հայտնաբերվել է «Հայաստանի Էլեկտրական Ցանցեր» ՓԲ ընկերության նախկին աշխատակցի դին

Երեկ՝ հունվարի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:25-ի սահմաններում ոստիկանության Չարենցավանի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Չարենցավան-Կարենիս խաչմերուկ, որտեղ ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են տղամարդու դի:

Ոստիկանները նշված վայրում Volkswagen Touareg մակնիշի 90 PO 001 համարանիշի ավտոմեքենայում հայտնաբերել են Չարենցավան քաղաքի բնակիչ, 59-ամյա Վլադիսլավ Հարությունյանի դին:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Ըստ նախնական տեղեկությունների՝ Վ. Հարությունյանը մեքենան վարելիս հանկարծամահ է եղել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ:

Փաստի առթիվ քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Չարենցավանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վ. Հարությունյանն նախկինում աշխատել է «Հայաստանի Էլեկտրական Ցանցեր» ՓԲ ընկերությունում:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը