Լրահոս

21.01.2020 14:10


Ծիլքարում բնակվող բազմանդամ ընտանիքի տունը վերածվել է մոխրակույտի

Ծիլքարում բնակվող բազմանդամ ընտանիքի տունը վերածվել է մոխրակույտի

Երեկ՝ հունվարի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 13:35-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծիլքար գյուղի վագոն-տնակներից մեկում հրդեհ է բռնկվել:

Ինչպես դեպքի վայրց հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ հրդեհի վայր կժամանեին Ապարանի և Արագածի հրշեջ-փրկարարական ջոկատներից, գյուղացիները, վտանգելով իրենց կյանքը, մեծ դժվարությամբ վառվող տնակի կրակե ճիրաններից դուրս են բերել ողջ ընտանիքի անդամներին, այդ թվում՝ անչափահասների:

Արդեն ժամանած հրշեջները գյուղացիների հետ մի քանի ժամ պայքարում էին կրակի դեմ: Ցավոք, տունը, որտեղ բնակվում էին 54-ամյա Մամրրե Սարգսյանը, 51-ամյա Իրինա Սարգսյանը, 28-ամյա Արաքսյա Սարգսյանը, 26-ամյա Էմմա Սարգսյանը, 22-ամյա Գարեգին Սարգսյանը, 6-ամյա Վռամ Աղալարյանը, 2-ամյա Սարգիս Ղազարյանը, 33-ամյա Տիգրան Ղազարյանը, 83-ամյա Էմմա Սարգսյանը, ողջ գույքով մոխրակույտի է վերածվել:

Ընտանիքի 9 անդամները, ովքեր գտնվում են սոցիալապես ծայրահեղ ծանր վիճակում, հայտնվել են փողոցում՝ բաց երկնքի տակ: Միակ սփոփանքը նա է, որ հրդեհի հետևանքով մարդկային կորուստներ չեն եղել, սակայն բազմանդամ ընտանիքը չի կարող իր միջոցներով նոր տուն կառուցել:

Ընտասնիքը իր գոյությունը պահպանել է հողագործությամբ ու հիմա կրկին խնդրում ենք այս ընտանիքին չթողնել բախտի քմահաճույքին:

Թե ինչն է եղել կրակի պատճառը, դեռևս պարզ չէ: Դրա համար նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

Մանրամասները՝ SHAMSHYAN.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը