Կարծիք

21.01.2020 14:10


Մեր երկրում իրավիճակ է փոխվել. Փաշինյանը «մազից» է կախված

Մեր երկրում իրավիճակ է փոխվել. Փաշինյանը «մազից» է կախված

2018–ի գարնանը մեր երկրում իրավիճակ էր փոխվել։ Իշխանությունը կառավարության ու խորհրդարանի շենքերից տեղափոխվել էր փողոց։ Իշխանությունն ընկած էր փողոցում և վերցնող գտնվեց։

Հետո կրկին իրավիճակ փոխվեց։ Փողոցից իշխանությունը տեղափոխվեց կառավարության շենք։ Այդ շենքից որոշվեց, թե ով և ինչ քանակով պետք է նստի խորհրդարանում։

Հիմա կրկին իրավիճակ է փոխվել։ Եթե խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ ու դրանից որոշ ժամանակ անց Նիկոլ Փաշինյանից էր կախված «Իմ քայլը» դաշինքը, ապա այժմ Փաշինյանն է կախված իշխող խմբակցությունից, քանզի «փողոցի» գործոն նա այլևս չունի։

Եթե «Իմ քայլը» խմբակցության 88 պատգամավորների մի մասը որոշի այլևս չկիսել պատասխանատվությունը Փաշինյանի անհավասարակշիռ ու օրենքին հակասող քայլերի համար, ապա ԲՀԿ–ն այդ դեպքում միշտ պատրաստ կլինի, պատկերավոր ասած, ջրերն ուղարկել։ Դե իսկ էն մյուս խմբակցությունը միշտ էլ արագ կողմնորոշվում է դեպի կշեռքի ծանր կողմը։

Մի խոսքով, Փաշինյանը «մազից», այն է՝ «Իմ քայլը» խմբակցության մի քանի պատգամավորից է կախված։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը