Լրահոս

21.01.2020 12:40


Կիջեցվի խորհրդականի պաշտոն զբաղեցնելու համար սահմանված տարիքային շեմը

Կիջեցվի խորհրդականի պաշտոն զբաղեցնելու համար սահմանված տարիքային շեմը

ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց խորհրդականի պաշտոն զբաղեցնելու համար օրենքով սահմանված տարիքային շեմն իջեցնելու օրենքի նախագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը հեղինակել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը:

Պատգամավորն առաջարկում է խորհրդականի պաշտոն զբաղեցնելու համար օրենքով սահմանված տարիքը, որ 30 տարեկանն է, փոխարինել՝ 25-ով, իսկ խորհրդականի պաշտոնի անձնագրով նախատեսված 5 տարվա աշխատանքային ստաժը՝ 3-ով:

Օրենքի նախագիծն ընդունվեց 112 կողմ և 5 ձեռնպահ ձայներով:

Այս խորագրի վերջին նյութերը