Լրահոս

21.01.2020 12:15


Արագածոտնի մարզում ռուսական համարանիշներով КамАЗ-ն ու կցորդիչը, որոնք բարձված են եղել 24 տոննա ցորենով, կողաշրջվել է. կցորդիչի ցորենը թափվել է

Արագածոտնի մարզում ռուսական համարանիշներով КамАЗ-ն ու կցորդիչը, որոնք բարձված են եղել 24 տոննա ցորենով, կողաշրջվել է. կցորդիչի ցորենը թափվել է

Այսօր՝ հունվարի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 19:20-ի սահմաններում КамАЗ մակնիշի E 324 OM 15 RUS համարանիշի ավտոմեքենային ամրացված կցորդիչը Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 28-րդ կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, կողաշրջվել է:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով տուժածներ չկան: КамАЗ-ը և կցորդիչը բարձված են եղել ցորենով:

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներին վարորդը, ով Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է, ասել է, որ КамАЗ-ը բարձված է եղել 16 տոննա, իսկ կցորդիչը, որը կողաշրջվել է, բարձված է եղել 8 տոննա ցորենով: Ցորենի մի մասը թափվել է:

Ոստիկանությունը պարզում է նաև վարորդի ինքնությունը:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը