Կոկորդիլոսասեր մարզպետի մորաքրոջ հարսը «կրկին փորձիր» տարբերակով մասնակցելու է մրցույթին. «Իրավունք»
«Արարատի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի թափուր պաշտոնի համար մրցույթ էր հայտարարված, որը տեղի կունենա հունվարի 24-ին: Հիշեցնենք, որ աշխատակազմի ղեկավարի պաշտոնում աշխատում էր Արարատի կոկորդիլասեր մարզպետ Գարիկ Սարգսյանի մորաքրոջ հարսը՝ Լիլիթ Միրզախանյանը, ով մեկ անգամ արդեն մրցույթին մասնակցել էր, սակայն չէր հաղթահարել տեստային առաջադրանքը: Թեև, ըստ տարածված լուրերի, մարզպետը ջանք չէր խնայել մորաքրոջ հարսին աշխատակազմի ղեկավարի պաշտոնում տեսնելու համար:
Եվ ահա, մեզ հասած տեղեկություններով, հունվարի 24-ին կայանալիք մրցույթին մասնակցելու է չորս թեկնածու՝ Նունե Մարդոյանը, ով սոցիալական բաժնի ղեկավարն է, Հասմիկ Հայրապետյանը՝ Երևանից, Արթուր Մկրտչյանը՝ մարզպետի ընկերը և առաջին մրցույթը չհաղթահարած Լիլիթ Միրզախանյանը «կրկին փորձիր» տարբերակով: Նույն տեղեկությունների համաձայն՝ մարզպետը նեղ շրջապատում արդեն վստահ խոսում է մորաքրոջ հարսի հաղթանակի և նշանակման մասին»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: