Քաղաքական

21.01.2020 10:19

Իշխանավորներին «մանուշակը ճոճք է թվում, աշխարհը՝ ծիրանագույն բուրաստան»․ «Փաստ»

Իշխանավորներին «մանուշակը ճոճք է թվում, աշխարհը՝ ծիրանագույն բուրաստան»․ «Փաստ»

«Անասնաբույծների ու մսավաճառների բողոքի ակցիան երեկ ավելի մեծաքանակ էր, ու չնայած 88-ի՝ «Լենին, պարտիա, Գորբաչով» կոչերի հանգույն դեռ հնչում են «դուխով» կոչեր, այդուամենայնիվ, բողոքողների հռետորաբանությունը գնալով կոշտանում է, իսկ բողոքի ալիքը՝ ուժգնանում:

Երեկ երկու տարբեր վայրերում նաև ճանապարհ էին փակել: Տարբեր խնդիրների համար: Ինչի՞ մասին է խոսում այս ամենը: Նախ՝ այն, որ այս իշխանությունները շարունակում են գործել աչքաչափով. նախ՝ ընդունում են որոշումներ, հետո մտածում դրանց հետևանքների մասին: Խոսքը միայն սպանդանոցային մորթի մասին չէ. քաղաքակիրթ ճանապարհով սննդի արտադրությանը այլընտրանք չկա, խնդիրն այն է, որ որոշումը կայացվել է առանց հաշվարկների, ինչը հանգեցրել է առկա վիճակին: Խոսքը գրեթե բոլոր որոշումների մասին է՝ սկսած առողջապահության ոլորտից մինչև կրթության, սոցիալական և այլ ոլորտներ:

Եվ ամենակարևորը՝ ակնհայտ է, որ երկրում առկա խնդիրները ոչ միայն լուծում չեն ստանում, այլև գնալով խորանում են, իսկ իշխանությունները ընդամենը մեկուկես տարում պարզապես կտրվել են իրականությունից, զբաղված են հասարակությանը համոզելով, թե ինչ առաջանցիկ տեմպերով է ընթանում «տնտեսական հեղափոխությունը», թե ինչքան լավ են սկսել ապրել մարդիկ, ինչ երջանիկ են բոլորը: Մի խոսքով՝ իշխանավորներին «մանուշակը ճոճք է թվում, աշխարհը՝ ծիրանագույն բուրաստան»:

Միայն ափսոս, որ հասարակությունն այդ ամենն իր կյանքում որևէ կերպ չի զգում, ինչի հետևանք են օրեցօր ավելի ու ավելի մեծ ծավալների հասնող դժգոհությունները: Կյանքը Ֆեյսբուքով չի սկսվում ու ավարտվում, եթե իշխանությունները քաջություն ունենան տեղերում ծանոթանալ իրական տրամադրություններին, այն ժամանակ ավելի պարզ կլինի, թե ինչ են մտածում մարդիկ այսօրվա իշխանությունների մասին, ու թե ինչքան վարկանիշ է մնացել տակը...»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։