Այս իշխանությունը պատմության մեջ կմնա ատելության խոսքի հիմքի վրա եկած իշխանություն
Այս իշխանությունը պատմության մեջ կմնա ատելության խոսքի հիմքի վրա եկած իշխանություն։ Իշխանություն, որն ի սկզբանե հասարակությանը բաժանեց «բարեկամ, մերոնց» և «թշնամի, ձերոնց», սևերի ու սպիտակների, հների ու նորերի․․․
Իմաստուն և պետականամետ առաջնորդի դերը համախմբումն է, ոչ թե պառակտումը․ բայց սա նախ հասկանալ էր պետք։ Իսկ այն բացասական էներգիան, որի առաջին չափաբաժինն արձակվեց հեղաշրջման առաջին իսկ օրերին, ֆիզիկայի և կյանքի օրենքների համաձայն՝ ձնագնդիի էֆեկտի սկզբունքով, արդեն հասել է կրկնակի չափերի՝ ճանապարհին հավաքելով հնարավորինս շատ աղբ, և մի օր, երբ այդ ահռելի «ձնագունդը» վերադառնա իր «տիրոջ»՝ ուղարկողի մոտ, վստահաբար կործանարար հետևանքներ է ունենալու։ Եվ այդ կործանման մեջ մեղքի նշույլ և մասնակցության որևէ չափաբաժին չեն ունենա վերոնշյալ «թշնամի ձերոնք»՝ սևեը՝ հները։
Դա ինքնաոչնչացման պարզ մեխանիզմ է, որը գեներացվել է հենց ատելության խոսքը օրակարգ բերողների կողմից։ Եվ ուզում եմ արձանագրել, որ ձնագունդը հետադարձ ճանապարհին է և այն չի՛ խնայելու ոչ մեկին, չի՛ հարցնելու սև ես, թե՝ սպիտակ, հին ես, թե՝ նոր..... Հաղթական ուժը կլինի միավորումը, և այն առաջնորդը, որը կգիտակցի և կընդունի, որ ինքն առաջնորդ է իր համախոհների ու ընդդիմադիրների համար։

Էլիզաբեթ Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից