Քաղաքական

20.01.2020 21:25


ՍԴ նախագահի անձեռնմխելիության հարցը կքննի դատավոր Մեսրոպ Մակյանը

ՍԴ նախագահի անձեռնմխելիության հարցը կքննի դատավոր Մեսրոպ Մակյանը

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին ՀՀ գլխավոր դատախազի որոշման դեմ պաշտպանի բողոքի քննությունը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանին։ «Փաստինֆո»-ի տեղեկությունները հաստատեց փաստաբան Ամրամ Մակինյանը։ Նկատենք՝ Մեսրոպ Մակյանը նաև Բարձրագույն դատական խորհրդի անդամ է։

Հիշեցնենք, որ ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել 2019 թվականի դեկտեմբերի 27-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Ընդ որում՝ նրան որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը կայացրել էր ՀՀ գլխավոր դատախազը՝ դեկտեմբերի 26-ին, ճիշտ այն նույն օրը, երբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու մասին օրենքը։

Փաստաբանների գնահատմամբ՝ Հրայր Թովմասյանին մեղադրանքի առաջադրումն ուղեկցվել է խախտումներով, մասնավորապես՝ չի հաղթահարվել նրա անձեռնմխելիության շեմը և հենց այս հիմքով պահանջել են վերացնել նրա նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու գլխավոր դատախազի որոշումը։

Այս խորագրի վերջին նյութերը