Կարծիք

20.01.2020 18:02


Այս կոռուպցիոն որոշմամբ անհավասար պայմաններ են ստեղծվել տարբեր լրատվամիջոցների գործունեության համար

Այս կոռուպցիոն որոշմամբ անհավասար պայմաններ են ստեղծվել տարբեր լրատվամիջոցների գործունեության համար

Կառավարության վերջին նիստին Նիկոլ Փաշինյանը լայնորեն մեկանաբանեց հայաստանյան մեդիայի կոռուպցիոն գործունեությունը, նշելով, որ կան հեռուստաընկերություններ, որոնց լոգոյին հենց կարելի գրել «կոռուպցիա TV»։ Խորհրդանշական է, որ 2019թ․ մարտի 1-ին հենց նույն կառավարության փոխվարչապետը ակնհայտ կոռուպցիոն որոշում էր ընդունել, որով Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից 2019-2020 թթ․ իրականացվող գործունեությունը ճանաչել էր բարեգործական եւ մի շարք առցանց հեռուստատեսությունների եւ տեղեկատվական կայքերի ազատել էր հարկերից։ Ակնհայտ է, որ այս կոռուպցիոն որոշմամբ անհավասար պայմաններ են ստեղծվել տարբեր լրատվամիջոցների գործունեության համար։

Ռուս գիտնական Լոմոնոսովը այս առիթով էր ասել․ «Ում կովն ասես, կարող է բառաչել, բայց քոնը պետք է լռի»։

Աղասի Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը