Կարծիք

20.01.2020 18:00


«Քաղաքացիական հասարակությանը» 20+ տարի բուծել են մի շարք արևմտյան երկրների դեսպանատներ և հիմնադրամներ

«Քաղաքացիական հասարակությանը» 20+ տարի բուծել են մի շարք արևմտյան երկրների դեսպանատներ և հիմնադրամներ

Հայաստանի այսպես կոչված «քաղաքացիական հասարակությունը», որին 20+ տարի բուծել են մի շարք արևմտյան երկրների դեսպանատներ և հիմնադրամներ, շատ ցավագին էր ընդունում, երբ իրենց նեղ շրջանակից դուրս մարդիկ ինչ-որ ակտիվություն էին դրսևորում։

«Քաղհասարակություն» լինելը մենաշնորհ էր, կարելի է ասել՝ ֆրանչայզ։ Եթե ունեիր «դոբռո» հկ-ական դաշտի «դոներից», ուրեմն կհամարվեիր «սվոյ»։ Չունեիր, ուրեմն «իշխանական պրոյեկտ» էիր։ Լավագույն դեպքում՝ «ազգայնամոլ»։

«Քաղհասարակությունն» էր որոշում, թե հասարակությունը ում պետք է պաշտպանի, իսկ ում հրեշացնի։ Իրենց թեթև ձեռքով սառնասիրտ մարդասպանը դառնում էր բարեսիրտ արձակագիր, ահաբեկիչները՝ հանուն ժողովրդավարության մարտիկներ, դեռահասին առևանգած ու սպանած ադրբեջանցի մարդասպանները՝ խեղճ մոլորյալներ։

Երբ քննադատում էիր, ասում էին. «Տարբերություն չկա, թե ում իրավունքները պաշտպանել. մարդ են, մարդու իրավունքներն ենք պաշտպանում»։

Ասեմ, որ շատերն ընդուպ մինչև 2018-ի մայիս հավատում էին այդ գեղեցիկ հեքիաթին։ Ասում էին. «Այսօր թուրքին են պաշտպանում, վաղը պետք լինի՝ քեզ էլ կպաշտպանեն: Գիտե՞ս Վոլտերն ինչ է ասե...»։ «Հա, գիտեմ, բայց էնպես չի, որ Վոլտերն ինքն իր վեհ ասածներին իրականում հետևում էր»,-պատասխանում էի ես։

Ինչևէ, ես ճիշտ էի, իսկ սաքունց-մաքունցների անկողմնակալ «իրավապաշտպանությանը» հավատացողները՝ սխալ։

Ի դեպ, այսօր TV5-ի սեփականատիրոջ դատն է։ Շինծու, աչք ցավացնելու չափ բեմականացված մեղադրանքով արդեն մոտ մեկ ամիս է՝ կալանավորված է։

Դուք կարող եք սիրել կամ ատել այդ հեռուստաալիքը, բայց կհուշե՞ք գոնե 2–3 անուն «քաղհասարակական» խմբակից, որ այսքան օրվա մեջ մի ծպտուն հանած լինի այս մասին։

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը