Արդարադատության բացակայությունն ամենակարճ ուղին է պետության կործանման
Արդարադատության բացակայությունն ամենակարճ ուղին է պետության կործանման։ Հենց այդ բացն է պատճառը, որ բարձրաստիճան պետական պաշտոնյաների սպանությունները մնում են չբացահայտված, իսկ բացահայտումները, մեղմ ասած, հավատ չեն ներշնչում, հենց այդ բացն է պատճառը, որ քաղբանտարկյալներով լցվում է պետությունն, իսկ անձին անազատության մատնելը դառնում է պարզապես սաստելու ու լռեցնելու միջոց, հենց այդ բացն է պատճառը, որ որևէ մեկը երաշխավորված չէ, որ սեփական պետությունում ինքը պաշտպանված է ...
Մարդիկ այլևս ապրում են, ազատ են, պաշտպանված են, քանի դեռ չեն հակադրվել, սեփական միտքն ու խոսքը չեն բարձրաձայնել, քանի դեռ հպատակ են՝ գլուխներն ավազի մեջ թաղած, անտարբեր ու քամահրական անիրավ ներկայի ու անխոստում գալիքի նկատմամբ, իսկ թե մենք պետությունում ենք ապրում, ինչո՞ւ ենք դադարել քաղաքացի լինելուց, հակառակ դեպքում որքանո՞վ է ճշմարիտ, երբ քաղաքացին հպատակ է, լուռ է, վախեցած է ու ստրկացած ...
Հայկ Հարությունյանի, Աշոտ Կարապետյանի, Գեորգի Կուտոյանի մահվան դեպքերի բացահայտումը ՀՀ պատվի խնդիրն է, ի դեմս Ռոբերտ Քոչարյանի՝ շատերի նկատմամբ սանձազերծված, արդարադատություն կոչված իրավախայտառակությունը ՀՀ ձախողումն է, դատական իշխանության կամազրկությունը ՀՀ խարանն է, մեկ մարդու ձեռքում ամենի կենտրոնացումն ու մուրճի պես կիրառումը բոլորիս ողբերգությունն է. հոգնե՞լ եք անկախ ու ազատ պետությունից ...
Մեզ ապրելու համար նախևառաջ արդարադատություն է պետք...

Վահե Եփրիկյանի ֆեյսբուքյան էջից