Կարծիք

20.01.2020 17:14


Հուշում եմ 4-րդ տարբերակը

Հուշում եմ 4-րդ տարբերակը

«Հայկական ժամանակ»-ի խմբագրականում անհայտ վերլուծաբանը Հայաստանում իշխանափոխության 3 տարբերակ է տեսնում, որոնք այս պահին, ըստ նրա, իրատեսական չեն։

Դրանք են․
- ընտրություններ, որին դեռ 4 տարի կա,
- ժողովրդի ճնշմամբ իշխանափոխություն, ինչը նույնպես անհնարին է, քանի որ ժողովուրդը «նախկիններին» չի ընդունում,
- հեղաշրջում, որն, ըստ անհայտ վերլուծաբանի, նույնպես ներկա պայմաններում հնարավոր չէ։

Վերջում առաջարկվում է այլ տարբերակ հուշել իրեն, եթե այդպիսիք կան։ Հուշում եմ։

Չորրորդ տարբերակ
------------------------------

Անհայտ վերլուծաբանը ուշադրություն չի դարձնում այն հանգամանքի վրա, որ Հայաստանում խորհրդարանական կառավարման մոդել է գործում, այլ ոչ թե նախագահական կամ կիսանախագահական և կառավարությունը կարող է փոխոխվել խորհրդարանական մեծամասնության կորստի հետևանքով։

Չնայած նրան, որ խորհրդարանը դե յուրե քաղաքական, բայց դե ֆակտո անհասկանալի մարմին է, այնուամենայնիվ, պատգամավորների մի մասը կարող է հիշել, որ իրենք են կառավարությունը ձևավորող միակ քաղաքական մարմինը։ Այստեղ շեշտը «քաղաքական» բառի վրա է պետք դնել։ Այսինքն, իրենք են մշակում երկրի քաղաքականությունը և դրա համար կրում պատասխանատվություն։

Եթե կառավարությունը չի վարում իրենց համար հասկանալի, իսկ հանրության կողմից ընդունելի քաղաքականություն՝ պատգամավորների վրա դնելով այդ երկիմաստ վիճակի պատասխանատվությունը, ապա կարող է առաջանալ մի իրավիճակ, որ նրանց մի մասը չցանկանա կրել այդ ամենի պատասխանատվությունը։ Իսկ այդ պատասխանատվությունը, պատասխանատվության զգացում ունեցող մարդու համար, կարող է շատ ծանր հոգեբանական բեռ դառնալ ապագա կյանքում։

Ներկա պայմաններում նրանք կրում են կառավարության համար պատասխանավություն, սակայն որոշումների կայացման վրա չեն ազդում։

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը