Քաղաքական

20.01.2020 16:55


Նիկոլ Փաշինյանը պատրաստվո՞ւմ է իր հագից հանել Սերժ Սարգսյանի հագով կարված կոստյումը. Մակունցի պարզաբանումը (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը պատրաստվո՞ւմ է իր հագից հանել Սերժ Սարգսյանի հագով կարված կոստյումը. Մակունցի պարզաբանումը (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը սուպերվարչապետական համակարգ ասելով նկատի ուներ կեղծված ընտրությունների արդյունքում պարտադիր կերպով ձեւավորվող ՏԻՄ իշխանություններ. մենք այսօր նման բան չունենք: Այս մասին այսօր՝ հունվարի 20-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե արդյոք սահմանադրական փոփոխությունների ժամանակ իշխանությունը կքննարկի սուպերվարչապետական համակարգից հրաժարվելու հարցը:

«Եթե դուք ձեւակերպեք, թե ինչ նկատի ունեք սուպերվարչապետական համակարգ ասելով... Մենք ունեինք ընդդիմություն սուպերվարչապետական համակարգում, որ իր լիազորություններով, գործառույթներով բավականաչափ սահմանափակ էր: Ես երբեւէ չեմ հիշում, որ ընդդիմությունը ՀՀ նորանկախ պատմության մեջ լինի այնքան ուժեղ, որքան այսօր է: Առանձին գերատեսչությունների առումով մենք ունենք թեկնածուներ, որոնց առաջադրում է հենց ընդդիմությունը, ինչը նախկինում չի եղել:

Նա որպես օրինակ բերեց այն, որ Հակակոռուպցիոն հանձնաժողովի նախագահն ընտրվել է ընդդիմության թեկնածուն, ինչը նախկինում երբեք չէր կարող տեղի ունենալ. «Սա եւս մեկ անգամ վկայում է այն մասին, որ իշխանությունը, կառավարությունը բացարձակապես շահագրգռված չէ ունենալ որեւէ ազդեցություն ոչ միայն հակակոռուպցիոն մարմնի նկատմամբ, այլ բոլոր այն մարմինների առնչությամբ, որոնք այսօր արդարադատության առումով կայացնում են որոշում: Սա է մեր սկզբունքը»:

Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին, թե արդյոք Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է իր հագից հանել Սերժ Սարգսյանի հագով կարված կոստյումը. «Ես այդ հարցին չեմ անդրադառնա, որովհետեւ սուպերվարչապետության հարցին արդեն անդրադարձա»,-ասաց Մակունցը:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը