«Մարդիկ պահանջում են, որ ինչպես կարելի է թողնել, որ մամուլն այս աստիճանի ինչ ուզի խոսի». Հրաչյա Հակոբյան
Վերջերս ասել եմ, որ Հայաստանում որեւէ քաղբանտարկյալ չկա, որեւէ մեկը քաղաքական հետապնդման չի ենթարկվում. հիմա նույն պնդումն անում եմ մամուլի վերաբերյալ. ՀՀ-ում մամուլի նկատմամբ որեւէ ճնշում չկա, եւ դա բոլորդ գիտեք: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր գործիչների հայտարարությունները, թե իշխանությունն ուզում է սահմանափակել ազատ խոսքը:
«Ընդհակառակը, մարդիկ պահանջում են, որ ինչպես կարելի է թողնել, որ մամուլն այս աստիճանի ինչ ուզի խոսի: Այնպես որ, բոլորս շատ լավ գիտենք, որ Հայաստանում մամուլը ոչ միայն ազատ է, այլ նաեւ երբեմն, ներողություն, բայց անում է այնպիսի հայտարարություններ, գրվում են այնպիսի տեքստեր, որ պարզապես այդ տեքստերը պետք է տեղ չգտնեին այդ մամուլում: Մասնավորապես, գրում են, որ ՔՊ վարչության նիստում այսինչ հարցն է քննարկվել, որը տեղի չի ունեցել»,-ասաց Հրաչյա Հակոբյանը:

Աղբյուրը՝ news.am