«Նաիրի Ինշուրանսի» պարզաբանումը «Հրապարակի» հոդվածի վերաբերյալ
Ի պատասխան hraparak.am-ի 18․01․2020-ի «ԵՊՀ-ի և «Նաիրի ինշուրանս»-ի վերաբերյալ» հրապարակման, պաշտոնապես տեղեկացնում ենք, որ ԵՊՀ աշխատակիցների առողջության ապահովագրության ծառայությունը մատուցվել է գնման պայմանագրի շրջանակում, ընկերության բժիշկ փորձագետի կողմից հայտերի սպասարկումն իրականացվել է մրցույթի շրջանակում կնքված պայմանագրի դրույթներին համապատասխան, որը բացառում է «ընտրովի սպասարկման» իրականացումը, ավելին, յուրաքանչյուր հայտի սպասարկման ժամանակ բացի հիմնական ախտորոշումից հաշվի է առնվում նաև հիվանդության ծագումնաբանությունը և բժշկական այլ գործոնները:
Նշենք նաև, որ ԵՊՀ-ին առողջության ապահովագրության ծառայություն մատուցելու համար նոր պայմանագրի կնքման նպատակով մրցույթի հրավերը հրապարակված է եղել Գնումների պաշտոնական կայք էջում դեռևս 13.12.2019թ-ին:
Միաժամանակ ցանկանում ենք տեղեկացնել, որ ողջ գնման գործընթացն իրականացվում է Գնումների կազմակերպման պետական էլեկտրոնային համակարգի միջոցով, որը բացառում է որևէ սուբյեկտի կողմից գնման գործընթացի արդյունքների կանխորոշման հնարավորությունը:

«Նաիրի Ինշուրանս»